Մենք հեռանում ենք որպես թիմ․ սպասեք ավելին

04/11/2019 17:09
Մենք հեռանում ենք որպես թիմ․ սպասեք ավելին

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանն, ով աշխատանքի ազատման դիմում էր ներկայացրել, իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Իմ հայտարարության նախնական տարբերակում նախատեսում էի նշել, որ ինձ հետ միասին ազատման դիմումներ են ներկայացնելու նաեւ իմ մի շարք գործընկերները, սակայն ավելի ուշ որոշեցի չգրել այդ մասին, որեւէ կերպ չկաշկանդելով նրանց։
Մենք որպես թիմ միասին եկել էինք փոփոխություն բերելու, եւ այժմ էլ հեռանում ենք որպես մեկ միասնական թիմ։ Սա մեկ անգամ եւս վերահաստատում է, որ մեզ հաջողվել է ձեւակերպել միասնական տեսլական ու արժեքային համակարգ։ Հույս ունեմ, որ նույն կազմով դեռ կկարողանանք օգտակար լինել մեր երկրին։
Սպասեք ավելին...»:
Հիշեցնենք, որ այսօր աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել նաև Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Լևոն Մելիքյանը,ում, նոյեմբերի 1-ից վերապահված էր Կոմիտեի ղեկավարի պարտականությունները: