«Հենց ասֆալտը վերջացրին, մեր գյուղում արդեն երկու խանութ բացվեց»

04/11/2019 16:38
«Հենց ասֆալտը վերջացրին, մեր գյուղում արդեն երկու խանութ բացվեց»

Շիրակի մարզի Հայրենյաց-Հայկասար-Տուֆաշեն-Պեմզաշեն 10.5 կիլոմետր ձգվող քայքայված ճանապարհը, որը շահագործման էր հանձնվել հեռավոր 1980-ականներին, Համաշխարհային Բանկի եւ ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ վերանորգվում է։ Միաժամանակ ընթանում  են կենսական նշանակության ճանապարհի ջրահեռացման համակարգերի եւ մայթերի կառուցման աշխատանքները։
-Մեր գյուղեր տաքսիները չէին գալիս, կամ ավել փող էին ուզում, քանդված ճանապարհների պատճառով։ Շտապ օգնության մեքենաներն էլ Արթիկից 35-40 րոպեից կգան, այլ 10-15 րոպեից։ Հենց ասֆալտը վերջացրին, մեր գյուղում արդեն երկու խանութ բացվեց։ Առաքիչներն էլ չեն դժվարանում գյուղերը գալու համար։Ուսուցիչների գնալ-գալու խնդիրն էլ լուծվեց, մի կերպ էին գալիս տարբեր քաղաքներից,  խերով էր էս ճանապարհի սարքելը, մեր գյուղի միջնակարգ դպրոցն էլ է վերանորոգվում, գյուղապետարանի ուժերով ու մեկ էլ չգիտեմ ինչ ծրագրով ասեցին,-պատմում են Տուֆաշեն գյուղի բնակիչներից մեկը։
Թվարկած գյուղերից մեկի մանկավարժներից մենկն էլ ցույց տալով ճանապարհով տարածված գոմաղբը կարծիք  հայտնեց.
-Գոնե էս գոմաղբը ամեն ոք իր տարածքում մաքրի, վառելիք դարձնի, կամ տանի  իր հողամաս, որպես պարարտանյութ օգտագործի, օգտակար հումուս հողի բերքատվության համար։ Համ ճանապարհները մաքուր կմնան, համ էլ հողը կպարարտացվի, էնքան ենք երազել էս օրվա համար, որ մեկ կտոր աղբն էլ չենք հանդուրժի  ճանապարհի վրա։ Մնում է մեր ժողովրդի սրտացավ վերաբերմունքը էս գործի նկատմամբ։