Բու՞նտ՝ Մասիս ԲԿ-ում

04/11/2019 15:00
Բու՞նտ՝  Մասիս ԲԿ-ում

Արարատի մարզպետարանի մեր լրատուն հայտնում է, որ  Մասիս ԲԿ-ում մի այլ կարգի գզվռտոց է սկսել:  Բանն այն է, որ բուժանձնակազմն այլևս անընդունակ է կատարել տնօրենի՝ Հայկ Հովհաննիսյանի անհեթեթ հրահանգներն ու չի վստահում ջահել, գործից գլուխ չհանող տնօրենից, ում քիթը վերջերս արյունլվիկ արեց պահեստապետը, ում երկու անգամ մայր էր հայհոյել տնօրենը՝ ԲԿ-ի շենքի ետնամասում:
Քաջատեղյակներն էլ պնդում են, որ երիտասարդ ու անփորձ տնօրենն աշխատավայրում թմրանյութեր է օգտագործում, չարաշահում դիրքը, ԲԿ-ին նոր պարտքեր կուտակում:
«Կասսան դատարկում է, առանց հետևանքների մասին մտածելու»,- պնդում են նրանք:
ԲԿ-ի հաշվապահը սարսափած է ու պապանձված:
-Մեջքիս վարչապետն է, դոշիս՝ մարզպետը, գլխիս ԱՆ-ը-պարծենում է Հայկ Հովհաննիսյանը,-հայտնում է մեր լրատուն:
-Այսպես աշխատել չի լինում,-գանգատվում էր բժշկուհիներից մեկը,-ներքին բարդույթավորված մարդը խլում է զուր տեղը մեր ժամանակն ու քայքայում բժշկի լարված նյարդերը, որից տուժում է նաև հիվանդ բնակչությունը: Ամբարտավան ու անհարգալից  պահվածք է դրսևորում մեր հանդեպ, ո՞վ կցանկանա աշխատել այսպիսի անառողջ մթնոլորտում: Երկար ժամանակով դրսից եկած ընկերների հետ, փակվում է իր առանձնասենյակի հանգստի սենյակում ու ոչ-ոքի թույլ չի տալիս իրեն անհանգստացնել, միայն քարտուղարուհին է մտնում ձեռքին փաստաթղթերի մի մեծ տրցակ՝ կնիք դնելու համար:  Սա մանկապարտեզ ու մուլտիպլիկացիոն խաղեր են հիշեցնում: Ու՞մ բողոքենք, մեր վերադասն ավելի բեթար է:
-Ու՞մ նկատի ունեք:
-Մարզպետլոսին,-պատասխանում է զրուցակիցս, - իսկը մանկամիտ մանչուկ:Հուսահատված ենք, այսպես չի կարող շարունակվել, մենք մտավորական մարդիկ ենք, այս ինչպե՞ս են վարվում մեզ հետ:Աշխատանքից ազատման դիմում կգրեմ և ոչ միայն ես, բոլորն են պատրաստվում գրել: Պրոֆեսիոնալ բժիշկների հետ ամեն օր  հաշվեհարդարների մեջ է: Ում հասնում նկատողություն է գրում, պահումներ անում, աջ ու ձախ վիրավորում, հո կրակ չենք ընկել այս պիոների  ձեռքը,-վրդովված  ներկայացնում էր բուժ աշխատակիցը:
ԲԿ-ի աշխատակազմի մեծ մասը պատրաստվում է դիմումներ գրել ու լքել ԲԿ-ն,-վստահեցրեց  հուսահատված բժշկուհին:
Անգամ աշխատակիցներից մեկն էլ հուսահատությունից  SOS  է հնչեցրել ու դիմել է ԱԱԾ-ին:
-Այգավան համայնքում, որը Հայկ Հովհաննիսյանի ծննդավայրն է, մարդիկ հաստատում են, որ Հայկը լավ համբավ չի ունեցել պատանեկան տարիներին, անգամ դեռ դպրոցական հասակում թուլություն ուներ թմրանյութերի հանդեպ: Հայրը թաղային տեսուչին բազմիցս է խնդրել ու կաշառել, որ  որդուն հաշվառման չվերցնի հանկարծ: Անունս խնդրում եմ մի նշեք,  տղաներս պետական համակարգում են աշխատում,-թախանձագին խնդրեց մեր զրուցակիցը:
Հ.Գ  Փորձեցինք այս առնչությամբ մեկնաբանություն ստանալ Մասիս ԲԿ-ի տնօրենից, գործավարն ասաց, որ տնօրենը  զբաղված է, դրսից մարդիկ կան իր մոտ և չսպասենք, քանի որ երկար է տևելու զրույցը:
Նարինե Հասրաթյան