Ջուջուլիկն օրենք է խախտել. «Խիարը թարս բուսնեց»

04/11/2019 09:48
Ջուջուլիկն օրենք է խախտել.  «Խիարը թարս բուսնեց»

ՀՀ  վարչական դատարանը մերժեց  մարզպետի  հայցն՝ ընդդեմ  Քասախի ղեկավարի:
Հոկտեմբերի 22-ին, Կոտայքի մարզպետ՝ Ռոմանոս Պետրոսյանը հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ «Քասախ համայնքի ավագանու վաղաժամկետ լիազորությունները դադարացնելու մասին» արձանագրությունն անվավեր ճանաչելու համար:
ՀՀ վարչական դատարանը գտել է, որ Կոտայքի մարզպետ՝ Ռոմանոս Պետրոսյանը, թույլ է տվել  ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերի խախտում, ինչը հիմք է հայցադիմումը նույն օրենսգրքի 79-րդ հոդվածի է 1-ին մասի 1-ին կետի ուժով վերադարձնելու համար:
ՀՀ վարչական դատարանն արձանագրել  է, որ Կոտայքի մարզպետը չի նշել, թե  Քասախի համայնքի ավագանու 07/10/2019թ. թիվ 10 արձանագրության ո՞ր իրավունքն է խախտվել , չի հիմնավորել, թե ինչու՞ է համայնքի խախտված իրավունքների պաշտպանության լիազորությունները դրված է հենց իր վրա:
Հ.Գ. 1 Ի դեպ, մարզպետի  մերձավոր շրջապատից հայտնում են, որ Ռոմանոս Պետրոսյանը պատվերային հոդվածներ է ուղարկում թերթերին ու կայքերին իրեն անհաճո  ղեկավարների դեմ, որը ֆինանսավորում է  Կոտայքի օլիգարխ շիշ  Մելոն:
Հիշեցնենք մեր ընթերցողներին, որ մեր կայքն անդրադարձել էր  Ջուջուլիկի անօրինական գործողություններին՝ ընդդեմ Քասախի ղեկավար Արա Մկրտչյանի: Բանն այն է, որ Ռոմանոս Պետրոսյանը շրջանցելով օրենքը, ցանկանում էր անվավեր ճանաչել տալ Քասախի ղեկավարի լիազորությունները,  հաճոյանալ Նիկոլ-վարչապետի անվտանգության աշխատակցին՝ Ղազար Ղազարյանին, ով հանրությանը հայտնի է, որպես Սոչիի գործարար, մինչեւ օրս Նիկոլի  պայուսակը քարշ տվող անձ:
Ղազար Ղազարյանի զարմուհին Պայծառ Ղազարյանն է, ով ղեկավարում է Քասախի թիվ  2-րդ դպրոցը: Նա մարզպետի ականջը բռնած՝ պետական  թալան է իրականացնում դպրոցում ու համայնքի հողերում:Վերջինս   հակասություններ ունի Քասախի հանրության և համայնքապետ՝ Արա Մկրտչյանի հետ, ով նաև Քասախի ԵԿՄ նախագահն է: Անկողմնակալ լինելով փաստենք, որ  համայնքը մեկ մարդու նման լսում ու հարգում է իր համայնքն օր-օրի զարգացնող համայնքապետին, որին  ոչ մի կերպ չի հանդուրժում ՀՀՇ-ական Պայծառ Ղազարյանը,  ով ապօրինաբար, «գողական» եղբոր՝ Գեղամի միջոցով, Քասախի պանթեոնում անգամ հող է զավթել, ապագայում այնտեղ թաղվելու համար:
Ըստ տեղաբնակների, դպրոցի տնօրենը համայնքապետի դասընկերուհին է և որ ժամանակին համայնքապետ՝ Արա Մկրտչյանի թեթև ձեռքով է նստել տնօրենի աթոռին:
-Ուրացող Պայծառն այսօր, Նիկոլի ջուջուլիկի՝ մարզպետի վրա ճնշումներ է գործադրում, օրենքներ շրջանցելով ՝ փորձելով տապալել  Քասախի ղեկավարին: Ռոմանոս Պետրոսյանը լարովի խախալիք է Պայծառի համար: Սա է հիմնական պատճառը, որ Կոտայքի թրաշամանուկ մարզպետն  իրավական հարթությունում  հայտնվում է այսպիսի ծիծաղելի իրավիճակում: «Սա է  Ջուջուլիկի   պերճանքն ու թշվառությունը»-պատմում են մեր զրուցակից մանկավարժները:                                     
Հ.Գ. 2 Պետական գողություն: Դպրոցի տնօրեն՝ Պայծառ Ղազարյանը 20 մլն պետական  դրամ է յուրացրել, գրել ենք այդ մասին:Մանկավարժական խորհրդի անդամների մոտ հայտարարել է այդ մասին հենց ինքը՝տնօրենը: Ու՞ր է այդ գումարը: ՀՀ գլխավոր դատախազության ձեռքերը վախի՞ց չեն շարժվում, սա էլ հո մամուլի գործը չէ՞: Հրե՛ք, արթնանա  գլխավոր դատախազը, թե՞ Ղազար Ղազարյանից է վախենում: Եթե  ՀՀ դասախազությունը գտնվում ողբալի  անարդյունավետ ռեժիմում, Պայծառն էլ պետական գումարներ կուտի:Երբ երկրում քաղաքական համակարգը հեղափոխության արդյունք է ու իրավապահները գործում են անցյալի օրենքներով՝ հանրության աչքում արժեզրկվում է պետությունն ու օրենքը:
Քասախցիները պատմում են, որ դպրոցը հիմնահատակ կառուցվել է ՀՀ երրորդ  նախագահ՝ Սերժ Սարգսյանի օրոք, սակայն դպրոցի պահպանության գումարներից  մինչ օրս գումարներ է դուրս գրում տնօրենը  շինանյութերի տեսքով ու գրպանում՝ հենց մարզպետի քթի տակ:Մեր նախորդ հրապարակումներում ցուցակային անվանակումներով նշել էինք շինանյութերի անունները:
-Դպրոցը գերեզման չէ,-ասում է տնօրենը և թույլ չի տալիս անգամ դպրոցը հերոսի անվամբ անվանակոչվածի հարազատներին այցելեն դպրոց,-ասում են քասախցիները,- թիվ 2 –րդ դպրոցը Պայծիկի ու իր եղբոր անձնական  ամրոցն է, իսկ դպրոցի սեփականատերը՝ մարզպետը, նրանց կատարածուն: Արձանագրենք, որ Քասախում , եղանակ ու օրակարգ ստեղծում է կրիմինալը՝ կասկածի տակ դնելով «հեղափոխության արժեքները»:
Նարինե Հասրաթյան