Փաշինյանի վերջին զենքը. Նաիրի Հունանյան-Արման Բաբաջանյան բարոյազուրկ «դուետը»

01/11/2019 11:53
Փաշինյանի վերջին զենքը. Նաիրի Հունանյան-Արման Բաբաջանյան բարոյազուրկ «դուետը»

«Հեղափոխության» օրերին Փաշինյանն ու իր թիմը վայելում էին ժողովրդի աջակցությունը, իսկ այսօր, ինչպես երևում է, Փաշինյանի կողքին բացի ահաբեկիչներից ու գործ տվողներից ուրիշ ոչ մեկ չկա: Այդ բացասական կերպարներից մեկն էլ մարդասպան Նաիրի Հունանյանի «փաստաբանի» դերը ստանձնած Արման Բաբաջանյանն է, ով ամեն կերպ փորձում է սևացնել մեր ազգային հերոսներին: Այս անգամ հերթը Վազգեն Մանուկյանինն է: Գործող իշխանական համակարգը Բաբաջանյանի միջոցով ՀՀ նախկին վարչապետ ու պաշտպանության նախկին նախարար, իսկ ներկայումս Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի դեմ քարոզչական արշավ է սկսել՝ որպես «գործընկեր» ունենալով Նաիրի Հունանյանին։
Փաստ է, որ Արման Բաբաջանյանը գոնե բարոյական տեսանկյունից ոչնչով չի տարբերվում Նաիրի Հունանյանից: Արմանը չունի ոչ մի սրբություն, քանզի տարիներ առաջ խուսափել է պարտադիր զինվորական ծառայությունից, փախել ԱՄՆ, հետո ջրից չոր դուրս գալու համար ցուցմունք տվել հարազատ մոր դեմ։ Ցավոք այսօր Փաշինյանի իշխանությունը թևեր է տալիս նման տականքներին ու դարձնում հեղափոխության առաջին դեմքերից՝ փորձելով դրանց միջոցով հասնել իր կեղտոտ նպատակներին ու բավարարել սեփական ամբիցիաները: Բաբաջանյանի կողմից սանձազերծված քաղաքական հետապնդումները` ուղղված Վազգեն Մանուկյանի դեմ, խիստ դատապարտելի են: Այս բեմականացման պատվիրատուներն ու կատարածուները պետք է պատասխան տան թե՛ օրենքի, թե՛ բարոյականության տեսանկյունից:

Աղբյուր