Ահազանգ. Դիաբետիկներին դեղորայք չեն տրամադրում

31/10/2019 14:51
Ահազանգ. Դիաբետիկներին դեղորայք չեն տրամադրում

Հանրապետական պոլիկլինիկայում հաշվառված, շաքարային դիաբետով տառապող հիվանդներին հրաժարվում են դեղորայք տրամադրել՝ ցույց տալով դեղատան ճանապարհը: Մեզ է դիմել Աջափնյակ համայնքի բնակիչներից մեկը՝ տեղեկացնելով, որ դիմել է պոլիկլինիկա, որտեղ հրաժարվել են տրամադրել ամենամսյա հասանելիք դեղորայքը՝ պատճառաբանելով, որ դեղ չկա, պետք է դեղատներից սեփական միջոցներով ձեռք բերեն: Բնակչի այն հարցին, թե ե՞րբ կլինի, հրաժարվել են պատասխանել: Ըստ քաղաքացու առաջին անգամ է նման խնդրի բախվել ու քանի որ սոցիալապես անապահով ընտանիքից է, ելք էլ չի տեսնում թե ինչ միջոցներով պետք է ձեռք բերի դեղորայքը:

-63 տարեկան եմ, ստաժ չունենալու պատճառով թոշակ էլ չեմ ստանում, ու չգիտեմ էլ տանը ո՞նց ասեմ, որ սրանից հետո դեղերս մենք պիտի առնենք, հե՜յ, նախարար Թորոսյա՛ն, սրա մասին ի՞նչ կասես,- իր խոսքը զայրացած եզրափակեց բնակչուհին: