Կրկին թիրախում եկեղեցին է

30/10/2019 19:33
Կրկին թիրախում եկեղեցին է

«Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան»-ի ֆինանսական աջակցությամբ պատրաստված ստորև նշված հրապարկման համաձայն՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում հակված են Հայ եկեղեցու պատմության առարկան չպահպանելու և այն ինտեգրված ձևով ուսուցանելու տարբերակին:
Առայժմ չանդրադառնալով այս մոտեցման հիմքերին, գործադիր մարմնի ներկայացուցիչներին ուղղակի պետք է հիշեցնեմ, որ Կրթության գ.մ.ս. նախարարությունը կամ նույնիսկ կառավարությունը չի կարող Հայ եկեղեցու պատմության առարկան միջնակարգ հանրակրթական ընդհանուր պետական ծրագրից վերացնել, քանի որ այդ առարկայի գոյությունը և Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ նշված ուսումնական առարկայի հետ կապված իրավունքները երաշխավորված են օրենքով:
Տես՝ «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը:

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյան