Վերջում էլի բոլորը շահած են դուրս գալու, բացի Հայաստանից

30/10/2019 19:15
Վերջում էլի բոլորը շահած են դուրս գալու, բացի Հայաստանից

Այս, ԱՄՆ՝ իրենից դեռևս բան չներկայացնող, բանաձևով ուրախացողները, կամ հույսեր փայփայողները տեսնես երբևէ իրենց մտքում երկու՝ մեկը կիսակարևոր, իսկ մյուսը՝ շատ կարևոր հարցերի պատասխանել են, թե՞ ոչ.
1. Կիսակարևոր. Թուրքիան կարո՞ղ է չպատկերացներ, որ ԱՄՆ-ն բանաձևի ընդունման կգնա, եթե...
2. Շատ կարևոր. Եթե ԱՄՆ-ն իրոք ցանկություն ունենա մի հարց լուծել, տեսնես քանի՞ րոպեում այդ հարցը կլուծի։ Ի՞նչ է, տասնյակ տարիներ են հարկավո՞ր, որ Կոնգրեսն ու Սենատը որոշեն, մի րոպե հետո էլ նախագահը ստորագրի...
Եթե 5 րոպեի գործը ձգում են տասնյակ տարիներ՝ ուրեմն ցանկություն չունեն։
Հենց երեկ էլ անդրադարձանք այս հարցին. Փաստն արդեն կայացած է, իսկ փաստն այն է, որ ԱՄՆն և Եվրոպան Մերձավոր Արևելքում եթե չպարտվեցին, բայց, այնուամենայնիվ, չհաղթեցին էլ... հաղթող դուրս եկան Չինաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան բլոկի խաղացողները և մենք՝ աշխարհաքաղաքական առումով, գտնվում ենք այս խաղացողների ազդեցության գոտում և ուղեղով ղեկավարները՝ ստիպված՝ ուզեն թե չուզեն, նախևառաջ, այս բլոկի խաղացողների հետ պետք է իրենց հարցերը լուծեն, սրանց հետ պետք է հարաբերությունները լավացնեն, ոչ թե նայեն ԱՄՆ-ի խաղերին։
ԱՄն-Ն ի՞նչ... պայքարում պարտվել է և հիմա, որ բլոկին որ պարտվել է, նույն բլոկի մեջ փորձում է խառնակչություն գցել՝ արհեստական ձևով, հային և թուրքին իրար դեմ է հանում։
Եթե Թուրքիան ցեղասպանության պահերով զգաց ճնշումներ, նա ստիպված, հարցը կարգավորելու համար պետք է դիմի Կրեմլին, իսկ Կրեմլը, որպեսզի հայկական ճնշումը Թուրքիայի վրա սաստի, Հայաստանին ճնշելու է Արցախով... վերջում էլի բոլորը շահած են դուրս գալու, բացի Հայաստանից՝ էն կողմում ոչինչ չի շահելու, իսկ այս կողմում կորցնելու վտանգ կա։
Կրկին երեկ նշեցինք, որ այս պահին, երբ Ադրբեջանի և Վրաստանի դաշնակից Արևմուտքը տարածաշրջանում պարտվողական քաղաքականություն է վարում, Վրաստանն ու Ադրբեջանը խեղճացած վիճակում են։ Չեք տեսնու՞մ՝ ծպտունները դուրս չի գալիս և այսպիսի պայմաններում, երբ մենք նրանց քաշայինների թվին ենք պատկանում, պետք է շանսը օգտագործել։
Արհեստական՝ առայժմ ոչինչ չտվող փաստաթղթերով ոգևորված, ներքաշվել Թուրքիայի հետ թշնամանքի՝ այս պահին, դա ամենաշատը ձեռք է տալիս Ադրբեջանին և Վրաստանին։
Նորից եմ կրկնում՝ իրականության հետ պետք է հաշվի նստել և այս բլոկի երկրների հետ հարաբերություններ ինչպես պարզել, այնպես էլ՝ հարթել։
Փաստ է, որ մենք երբեք էլ բարեկամներ չենք ունեցել... մշտապես ունեցել ենք շանսեր և շահեր, բայց քանի որ շանսերը ճիշտ չենք գնահատել՝ միշտ կորցրել ենք։
Մի կարծեք թե ի՞նչ վնաս է Թուրքիային՝ դա մեզ օգուտ է, օրինակ՝ Թուրքիան չմտավ Եվրոմիություն՝ ջաաա՜ն, ջա՛ն, ջա՛ն։
Մեր ամենամեծ օգուտը կլինի այն, որ Թուրքիան շուտ մտնի Եվրոմիություն՝ դառնալով <<ժողովրդավար>> ,փչանա և կործանվի։ Հիմա՝ Թուրքիայից սուլթանատի հոտ է գալիս....