Նոր մանրամասներ «Մարտի 1-ի» գործում

30/10/2019 18:15
Նոր մանրամասներ «Մարտի 1-ի» գործում

Ըստ հավաստի աղբյուրների՝ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Ազգային ժողովում Ավարայրի ճակատամարտի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին, հրահանգելով այն կապել 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների հետ, այդ գործով՝ որպես մեղադրյալ, ներգրավելով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և որպես դատավոր նշանակելով Աննա Դանիբեկյանին։
Այս գործընթացի հիմնաղբյուր են հանդիսացել Ստյոպա Սաֆարյանի տված անգնահատելի ցուցմունքները՝ ֆեյսբուքում, Ավարայրի ճակատամարտի ժամանակ տեղի ունեցած չարաշահումների վերաբերյալ։ Ըստ Ստյոպա Սաֆարյանի տված անգնահատելի տեղեկությունների, Ավարայրի ճակատամարտում հայ մարտիկների կողմից ոչնչացված պարսից զորքի փղերի կերը անօրինական կերպով սեփականաշնորհվել է ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Սպարապետ Վարդան Մամիկոնյանի կողմից, ինչն էլ իր հաշվարկներով կազմել է 4 մլրդ դոլլար։
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը չի էլ պատրաստվում պաշտպանել իր պաշտպանյալին այս մեղադրանքի մասով, քանզի Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան գրառումը, ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, գարեջրատանը ունեցած մի մասնավոր զրույցի ընթացքում, «հատուկ կարծիքով», որակել է, որպես անհերքելի փաստ։

Աղբյուր