Շանտաժ-պարտադրանքը Մայիսյանի ղեկավարին. «Իրավիճակ է փոխվել, 800 քմ հող տուր…»

30/10/2019 13:41
Շանտաժ-պարտադրանքը  Մայիսյանի ղեկավարին.  «Իրավիճակ է փոխվել, 800 քմ հող տուր…»

Այսօր մեր կայքին  է դիմել Արմավիրի մարզի Մայիսյան համայքի բնակիչ՝ Ա.Վ-ն, որը հեռախոսակապի միջոցով տեղեկացնում է խմբագրությանը, որ իրենց համագյուղացի Արտյոմ Սարգսյանը, ով լատվական մեդիայում  օպերատոր է աշխատում, պարտադրանքով փորձում է համայնքապետից 800 քմ հող զավթել՝ շրջանցելով օրենքը:
-Արտյոմ Սարգսյանի պատվերով, իր հետ աշխատողներից ինչ-որ լրագրող հոդված է տպագրում, ճնշում գործադրելով համայնքապետի վրա, որպեսզի վերջինս  առանց աճուրդի, խախտելով օրենքը 800 քմ հող հատկացնի Արտյոմ Սարգսյանին,-ասաց բնակիչը,- Խնդրում եմ տպագրեք  այս մասին: Ո՞վ է տեսել, որ լրագրողը հոդված գրի, շանտաժ-պարտադրանք անի, որ հող պոկի գյուղապետից: Մի բան էլ սպառնան, թե իրավիճակ է փոխվել երկրում: Աճուրդ կա, թող գան գնեն, ո՞վ է խանգարում Արտյոմին:
Վերջում մեզ զանգահարած  բնակիչը  դիմեց Նիկոլ Փաշինյանին.
-Փաշինյա՛ն, եթե երկրում իրավիճակ է փոխվել , ուրեմն սանձի՛ր գործընկերներիդ ու ձեռքներդ հեռու գյուղացու հողից,- զայրացած կոչ արեց մայիսյանցին:
Անի Մադոյան