Տարածաշրջանում քաղաքական իրավիճակը պատմական և հայաստանանպաստ է. որտե՞ղ է նայում օրվա իշխանությունը

30/10/2019 12:12
Տարածաշրջանում քաղաքական իրավիճակը պատմական և հայաստանանպաստ է. որտե՞ղ է նայում օրվա իշխանությունը

Եվ այսպես. Ռուսաստանը, ու հենց միա՛յն «շատերի կողմից ատելի» Ռուսաստանը ստիպեց Էրդողանին հետ կանգնել իր ծրագրերից և աշխարհը զերծ մնաց նոր պատերազմից։
Մինչ մեր ոչխարները զբաղված են հոկտեմբերի 27-ի գործը թմբկահարելով և Վանաձորում պարելով, նույն օրը Սոչիում Պուտինը ստիպեց Էրդողանին ստորագրել հուշագիր՝ աշխարհը զերծ պահելով նոր արյունալի պատերազմից։
Սոչիում ստորագրվեց մի հուշագիր, համաձայն որի շահած են դուրս գալիս բոլոր կողմերը՝
1.Թուրքիան Սիրիայից հանում է իր զորքերը։
2. Ռուսաստանը երաշխավորում է քրդերի անվտանգության ապահովումը։
3. Պաշտոնական Դամասկոսը պահպանում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը։
Այս պայքարում ընկճված Եվրոպան և Ամերիկան բավարարվում են միայն «մախսուզ» հայտարարություններով։
Ի՞նչ է ստացվում.
1.Մեր հարևաններից մեկին՝ Թուրքիային, ստիպում են խաղաղություն։
2. Թուրքիային ստիպողը, մեր լավ, թե վատ դաշնակիցն է, որի հետ նորմալ հարաբերություններում կարելի է շահած դուրս գալ և հակառակը....
3. Այս պահին ԱՄՆ և Եվրոպան թուլություն են դրսևորում, որը շնչելու հնարավորություն է տալիս մեր մյուս հարևան Իրանին, բացի սա՝ Իրանն իրեն ավելի ազատ կզգա Սիրիայում խաղաղություն հաստվատվելուց հետո... Իրան, երկիր, որին մենք, այս պահին, օդ ու ջրի պես պետք ենք և հակառակը։
Տարածաշրջանում այսպիսի հրաշալի քաղաքական իրավիճակը կարելի է համարել պատմական և հայաստանանպաստ, իհարկե, եթե երկրիդ ղեկավարները ունեն հեռատեսություն և պատմական պահից օգտվելով, շատ արագ հարաբերությունները կփորձեն կարգավորել երկու կարևոր և հզոր հարևանների և տարածաշրջանում միակ թելադրող Ռուսաստանի հետ...
Իսկ Եվրոպայի և ԱՄՆի այս պահին զիջողական քաղաքականությամբ պայմանավորված, երբ Վրաստանն ու Ադրբեջանը խեղճացած վիճակում են, կարելի էր շատ հանգիստ կոնֆլիկտային հարցերի շուրջ հանդես գալ շատ ավելի հարձակվողական և կոշտ դիրքերից։
Ես չեմ ասում՝ ջա՜ն, իմ, կամ քո ուզածով եղավ.... ես ուղղակի փաստն եմ արձանագրում։ Սա է, այսօրվա փաստն ու իրականությունը սա է և այս շրջանակում պետք է գործել...
Նորմալ և խելացի պետական գործիչները արդեն պետք է թակած լինեին Կրեմլի, Թեհրանի և Անկարայի դռները՝ գոնե մի գավաթ սուրճ խմելու պատրվակով, բայց...
Բայց մեր ոչխարները, այս ամենը չնկատելով, կամ թքած ունենալով, ինչպես 20-րդ դարասկզբին, բռնել են կասկածելի շահեր և կասկածելի նպատակներ ու հնարավորություններ ունեցող Անգլիայի և Ամերիկայի պոչը և երկիրը տանում են ծրագրավորված կործանման։
Այս իշխանությունը շատ արագ պետք է հեռացվի... պետք է հեռացվի հանուն մեր երկրի ու մեր երեխաների վառ ապագայի....
Հ.Գ. Պետք է հեռացվի Նոքսի և բոքսի հետ միասին, ընկերս....

Արմեն Արգինյան