Հոկտեմբերի 27-ը որպես շանտա՞ժ, թե՞ գործարք կօգտագործեն օրվա իշխանությունները

29/10/2019 11:26
Հոկտեմբերի 27-ը որպես  շանտա՞ժ, թե՞ գործարք կօգտագործեն օրվա իշխանությունները

Նայեցի հոկտեմբերի 27-ի հետ կապված բոլոր հարցազրույցները և մի բան հասկացա՝ թե՛ զոհերի հարազատները, թե՛ մնացածն իրենց ելույթներում անընդհատ շեշտում էին՝ «նախկինում եղել է իշխանավոր, որը հայտնվել է շահեկան վիճակում... այսօրվա իշխանություններն այդ խնդիրը չունեն...»:
Հանրությունը սպասում է, որ շատ շուտով Նաիրի Հունանյանը տալու է Քոչարյանի անունը... այդ հանրությունը սխալվում է՝ Նաիրին Քոչարյանի անունը չի՛ տալու..
Եթե Քոչարյանի անունը տալու խնդիր լիներ, դա վաղուց կանեին Սասուն Միքայելյանը, Անդրանիկ Քոչարյանը, Վազգեն Սարգսյանի եղբայրները, Արման Բաբաջանյանը, ՀԱԿ-ի անդամները, Ստեփան Դեմիրճյանը, Ստյոպա Սաֆարյանը, Լևոն Բարսեղյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Անահիտ Բախշյանը, Տիգրան Խզմալյանը և հենց ինքը՝ նիկոլ Փաշինյանը....
Ի՞նչ խնդիր կա, որ սրանք իրենց հարցազրույցներում չտային, կամ գոնե չակնարկեին Քոչարյանի անունը։ Ի՞նչ խնդիր կա... ո՛չ մի խնդիր չկա՝ Վարչապետը իրենց եղբայր Նիլոլն է, իրենք արդեն իշխանության են, իսկ Քոչարյանը կալանավորված է... ինչու՞ պիտի պարզ չխոսեին, ԱՎԵԼԻՆ՝ ՍՐԱՆՑԻՑ ՅՈՒՉԱՔԱՆՉՅՈՒՐՆ ԻՐ ԵԼՈՒՅԹՈՒՄ ՈՉ ՄԻԱՅՆ ՉԱԿՆԱՐԿԵՑ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ, ԱՅԼ ՆՇԵՑ ՀԵՏևՅԱԼԸ՝ «ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ, ՈՐ ՆԱԽԿԻՆՈՒՄ ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՀԱՅՏՆՎԵԼ Է ՇԱՀԵԿԱՆ ԴԻՐՔՈՒՄ, ԲԱՅՑ ԱՅՍՕՐՎԱ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅԴ ԽՆԴԻՐԸ ՉՈՒՆԵՆ»:
Սրանց հարցազրույցներից պարզ հասկացվում է, որ բոլորը միասին համոզված են, որ Քոչարյանն ընդամենը հայտնվել է շահեկան քաղաքական դիրքում, ինչպես նաև, բոլորն էլ վստահ են, որ Քոչարյանն այս գործի հետ առնչություն չունի, կրկնում եմ՝ այլապես վաղուց կտային Ռոբերտի անունը։
Ի՞նչ եք կարծում՝ Սասունը կարո՞ղ է չտար՝ ո՛չ վտանգ կա, ո'չ էլ՝ հարմար պահ էր կրկին օդում հերոսանալու, կամ Անահիտ Բախշյանը, կամ Ժիրոն ու Խզմալյանը կարո՞ղ է ժամկետից շուտ չտային անուններ։
Բայց բոլորի ելույթներում երկու նախադասություն լրիվ նունն են.
1. Նախկին իշխանավորը հայտնվել է շահեկան դիրքում։
2. Նաիրին պետք է գնա, կամ հույս կա որ կգնա գործարքի։
Քանի որ այս երկու կարևոր նախադասությունները կան բոլորի ելույթներում, կարելի է ենթադրել, որ մի կետից են հրահանգվում։
Քանի որ անուն չեն տալիս և անընդհատ գործարքից են խոսում, սա շատ նման է կազմակերպված շանտաժի։
Ինչևէ....
Բնական է, որ հանրության նիկոլական հատվածին սառը ցնցուղ է սպասվում. Քոչարյանի անունը հոկտեմբերի 27-ում չի լինելու։
Բա այս դեպում հարց կառաջանա.
_Հապա էլ ինչու՞ են փորփրում 27-ի գործը։
Եթե ուշադիր նայեք վերևում թվարկածս մարդկանց, բացի Ստեփան Դեմիրճյանից, իսկ գուցեև Դեմիրճյանն էլ , թվարկածս բոլոր այդ մարդիկ, ովքեր շահագրգռված են 27-ի բացահայտմամբ և այսօր խառն են այդ գործով, դրանք բոլորն էլ ռուսաֆոբներ են, ակնհայտ թշնամական վերաբերմունք ունեն Ռուսաստանի նկատմամբ և տարիներ շարունակ պայքար են մղել ռուսական ռազմաբազաները Հայաստանից դուրս բերելու համար... սրանցից յուրաքանչյուրը այդ հարցով ունեցել է բազմաթիվ հրապարակային ելույթներ, հանդես են եկել ՆԱՏՕ-ի օգտին խոսող ամենատարբեր հոդվածներով։
Եվ սա հաշվի առնելով, կարծում եմ, որ նաիրիի հետ գործարքի արդյունքում, լսելու ենք «Կրեմլ» բառը։
Սրանց և Նիկոլի միակ նպատակը դա է.
Հիմա՝ կա՛մ սրանք 27-ի գործով փորձում են շանտաժ անել Կրեմլին, նամանավանդ, որ դեռ անուն չեն նշում... կարծես ինչ-որ բանի սպասում են, կա՛մ իրականում ցանկանում են վերջնականապես հասնել հայ-ռուսական հարաբերությունների վերջակետին և ռազմաբազաները դուրս բերել տալ։
Իսկ սրանք ինչու՞ են ցանկանում ռուսին հայ-թուրքական սահմանից հանել... իսկ պարզ չի՞, թե ինչու՞։ Ցանկանում են, որ «եղբայրական Թուրքիայի զորքը»՝ քանի կալի վրա է ու բան ասող էլ չկա, մտնի նաև Հայաստան ...
Հ.Գ. Չի բացառվում, որ վերջում, Նաիրիի հետ գործարքի արդյունքում, պաշտոնական Թեհրանի վրա բարդեն... քաղաքական պահի թելադրանքով, նամանավանդ, որ վերջերս շատացել են այսպիսի գրառումները՝ Վազգեն Սարգսյանն արդեն համաձայնվել էր Գոբլի ծրագրի հետ:

Աղբյուր