Նշավանի մշակույթի շենքը վարձակալել են օտաերկրացիները

28/10/2019 20:26
Նշավանի մշակույթի շենքը  վարձակալել են օտաերկրացիները

Արարատի մարզի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ 2069 բնակիչ ունեցող  Նշավան համայնքում, ԱՄՆ –ի մի գործարար,  երկարատև վարձակալական  հիմունքներով վերցրել է մշակույթի տունը՝ հայկական գորգագործությամբ զբաղվելու նպատակով:

Համայնքապետ՝ Մյասնիկ Հովհաննիսյանի հավաստմամբ, ամերիկյան գործարարը վերանորոգել է  կուլտուրայի հսկայական շենքը՝ նպատակ հետապնդելով զարկ տալ հայկական  գորգագործությանը: Ըստ համայնքապետի, այս փաստը համատեղ  համաձայնեցված է Արարատի մարզպետի հետ:

-Նշավանցիներն էլ հույս են փայփայում, որ աշխատատեղեր կունենան,-պատմեցին տեղացիները,- Դրսի բարերարներից մեկի գումարային միջոցներով էլ վերանորոգվում է ամբուլատորիայի շենքը, երկրորդ հարկից  բուժ կետը տեղափոխվում է առաջին հարկ: Շինարարական աշխատանքների 80 տոկոսն արդեն  կատարված է: Դաշտամիջյան ճանապարհը հարթեցված է, 2 տարի է ինչ կառավարում է մեր համայնքապետը, սակայն բավականին գործեր են արվել: Համայնքում կառուցվում է սբ Կարապետ եկեղեցին, որի աշխատանքներին հետևում է նաև Տեր Ղազար քահանան: Շարված են առաջին շարքի քարերը: Հրատապ ծրագրով վերանարագվում է ոռոգման ցանցը 580 քմ երկարությամբ: Երկրորդական փողոցների լուսավորության հարցը լուծված կարելի է համարել,-պատմում էին տեղաբնակները:

Սահակյան Վարանցովի խոսքերով անհատական պայմանագիր ունի համայնքապետարանի հետ ու 3 անգամյա աղբահանություն է իրականացնում Նշավանում: Բնակիչները գոհ են համարժեք ծառայությունից ու արդյունավետ աշխատանքից, որն իրականացնում է իրենց նորընտիր համայնքապետ Մյասնիկ Հովհաննիսյանը:

Մի քանի օրից համայնքում հանրային քննարկումներ են ընթանալու՝ կատարված աշխատանքների վերաբերյալ: