Նիկոլի նետած բումերանգները հարվածում են Փաշինյանին

28/10/2019 15:26
Նիկոլի նետած բումերանգները հարվածում են Փաշինյանին

Ընդդիմադիր աշխատելու տարիներին, իշխանությունների իբրև թե ճոխ ապրելակերպը պարբերաբար լուսաբանող լրագրող Նիկոլն այսօր դարձել է իր ներմուծած բարքերի զոհը:

Փաշինյանը նախկինում ամեն հարմար առիթ օգտագործում էր իշխանություններին փնովելու համար, սակայն ինչպես ժամանակը ցույց տվեց, այդ ամենը պարզապես օդում խոսակցություններ էին:

Իշխանության գալուց հետո Փաշինյանը պարզեց, որ ժողովուրդն աղքատ է ապրում, ոչ թե իշխանությունների վատ աշխատանքի, այլև սեփական գլուխներում աղքատություն պահելու պատճառով, իսկ նախկին ղեկավարների «ոսկյա և մարմարյա» պալատները այնքան անմխիթար վիճակում են, որ անգամ ապրելն է անհնար: Պետական ինքնաթիռներն էլ այնքան դատարկ են, որ կարելի է փաշինյանական PR-ով զբաղվող լրագրողներին ու վարսահարդարներին էլ տեղ հատկացնել:
Այս շարքը կարելի է բազմաթիվ նմանատիպ օրինակներով շարունակել: Ժողովրդին իր ընտանիքը համարող Փաշինյանը, ընտանիքի անդամներին սոված թողնելով, այդ ընտանիքի բյուջեի հաշվին ցոփ ու շվայտ կյանք է վարում: Ըստ որոշ գնահատականների՝ վերջին մի քանի ամիսների ընթացքում նա 4 միլիոն դոլարից ավելի գումար է ծախսել պետական բյուջեից՝ սեփական բարեկեցության համար:

Բնականաբար, այդ միլիոնների ավելացման ֆոնին, ավելանում են նաև իշխանություններից դժգոհ քաղաքացիների և կառավարության դիմաց բողոքողների թիվը, որոնց Նիկոլը կարծես չի էլ նկատում: Փաշինյանը որքան արագ հարմարվեց իր նոր գերթանկարժեք կյանքին, նույնքան արագ էլ մոռացավ ժողովրդին և նրա հոգսերը, բայց Նիկոլը նաև ստիպված կլինի շատ արագ հրաժարվել ցոպ ու շվայտ կյանքից, քանի որ իր շուրթերով օդում կախված բումերանգներն արդեն ցած են ընկնում և առաջինը հենց Նիկոլին են հարվածելու:


Աղբյուր