Քաղապետը հրաժարական կտա՞

25/10/2019 14:19
Քաղապետը հրաժարական կտա՞

 Իր թիմակիցների հետ նախապայմաններով իշխանության եկած գործող քաղաքապետ՝ Մխիթար Վարագյանը հիասթափեցրելէ թիմակիցներին: Վարագյանը կորցնելով նախկին իշխանավոր հովանավորների, չի կարողացել բոլոր խոստացածներն իրականցրել, այդպիսով արժանանալով թիմակիցների անբարյացակամությանը:

Վերջիններս, ըստ մարզային մեր աղբյուրի, բաժանվել են թիմերի եւ սպասում են առաջին իսկ ընտրությանը, որպեսզի դեմ դուրս գան Վարագյան ընտանիքի:

Նույն աղբյուրի փոխանցմամբ, հատկապես լարված են քաղաքապետի եւ փոխքաղաքապետ Արտակի Հարությունյանի հարաբերությունները: Իսկ քաղաքային գործերի հանդեպ անտարբերությունը հուշում է, որ շուտով Մխիթար Վարագյանը հրաժարական է տալու քաղաքապետի պաշտոնին: Արթիկցիների շրջանում խոսակցություններ են պտտվում, որ այդ պաշտոնին հավակնում են փոխքաղաքապետ Արտակ Հարությունյանը, քայլականներ՝ Վարդան Քերոփյանը եւ Նարեկ Պետոյանը։