Սեւանցիները հիասթափված են. «Գլուխդ ցավում ա, լուծի դեղ են տալիս...»

25/10/2019 13:57
Սեւանցիները հիասթափված են. «Գլուխդ ցավում ա, լուծի դեղ են տալիս...»

-Նոր, լավ սարքած հիվանդանոց ունենք, բայց սխալ է կազմակերպվում աշխատանքները, ինչի արդյունքում հիվանդը դիմում է հարակից հիվանդանոցներին-,պարզվում է Սեւան ԲԿ-ում ստացիոնար բուժում միաժամանակ կարող են ստանալ 18 հիվանդներ: Հանգամանքը զայրույթ է առաջացնում այցելուների շրջանում, քանի որ հիվանդների ընդունելությունն ու դուրս գրումը սխալ է կազմակերպվում:

-Հիվանդներ կան, որ ստացիոնարից կարող են տեղափոխվել ամբուլատոր բուժման, բայց հիվանդանոցի ղեկավարությունը ճիշտ չի դասավորում այդ պրոցեսը, ու ստացվում է, որ հիվանդանոց ես բերում հարազատիդ կամ ինքդ ես դիմում ու պարզվում է հիվանդանոցում տեղ չկա,- ասում է քաղաքի բնակիչներից մեկը,- ու հո չե՞ս սպասի, որ իրենք իրենց գործերը դասավորեն, միանգամից տանում ենք մեր հիվանդին Հրազդան քաղաքի հիվանդանոց կամ էլ Երեւան:



-Էշին փալան չեկավ, մեզ էլ՝ հիվանդանոց,- ասում է սեւանցի բուժաշխատողներից մեկը՝ խուսափելով ներկայանալ եւ լուսանկարվել:- Նախկինում հիվանդանոցը չունենալով շենքային պայմաններ եւ բուժսարքավորումներ հավատ չի ներշնչել հիվանդներին ու նրանք ստիպված են եղել դիմելու մայրաքաղաքային, կամ՝ մարզային այլ հիվանդանոցների, որը լուրջ խնդիր է հատկապես ազգաբնակչության համար: Հիվանդանոցն էլ մնում էր առանց հիվանդների, զրոյական բյուջեով: 2 տարի առաջ բացված նորակառույց հիվանդանոցն իսկական նվեր էր սեւանցիներիս ու բուժաշխատողներիս համար, սակայն հիմա էլ ավելի լուրջ խնդիր ունենք:

Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ Սեւան ԲԿ տնօրենը՝ Գայանե Էլիզբարյանը, նախկինում՝ լինելով մարզի Դդմաշեն համայնքի ամբուլատորիայի տնօրեն, կարճ ժամանակում հասցրել էր ամբուլատորիան թաղել միլիոնավոր պարտքերի մեջ, ինչպես պնդում է կինը, բժշկուհի Էլիզբարյանին ազգակացական կապերի շնորհիվ է հաջողվում նշանակվել Սեւան ԲԿ տնօրեն: Հիշեցնենք, որ նա Սեւանի հոգեբուժարանի նախկին տնօրեն Գագիկ Կարապետյանի՝ Գժանոցի Գագոյի կինն է: Տեղեկացնենք մեր ընթերցողներին, որ Գագիկ Կարապետյանի դեմ քրգործ է հարուցված, վերջինս կասկածվում է իր կողմից ղեկավարած հաստատության հոգեպես անառողջ մարդկանց ներքին օրգանների անօրինական առեւտրի, յուրացումների եւ չարաշահումների մեջ, ու հիմա բացակայում է երկրից:


-Պարզապես անփույթ է աշխատում մեր տնօրենը,- շարունակում է մեր զրուցակիցը,-Թափթփված է, ճիշտ չի կազմակերպվում հիվանդանոցի աշխատանքը: Մի գործունյա տնօրեն լիներ, հիմա սարքավորումներ կբերեր, հիվանդանոցը կընդլայներ, մասնագետներ կհրավիրեր, չէ՛, մեր մոտ մեռած հոգիների թագավորություն է: Հիվանդանոցում միայն տնօրենն ու յուրային մի քանի ադմինիստրատիվ աշխատողներ են իրենց լավ զգում, ափսոս, որ հիվանդանոցն իր նշանակությանը չի ծառայում: Հիվանդների ու նրանց հարազատների հետ մշտապես խնդիր ունենք:

Հիվանդանոցի այցելուների բողոքներն էլ էին նույնաբովանդակ.

-Հիվանդներ կան, որ պետք է ստացիոնար բուժում ստանան, ասում են պետք է հերթագրվեք, բայց հիվանդը ինչպե՞ս սպասի, մինչեւ իր բուժման հերթը գա։ Լավ մասնագետներ չկան, բուժսարքավորումներ չկան, շատերը գնում են Երեւանի բուժհիմնարկներ, ծախսերը շա՛տ, մեր գրպանի փողը՝ քիչ, բայց մեր կաշվից ելնելով, բանկերի դռները ընկնելով պետք է մեր հիվանդին տեր կանգնենք։ Էս դարում բժիշկներից ո՞վ է գոհ, որ մենք գոհ լինենք, մենք դժգոհ ենք՝ գլուխդ ցավում ա, լուծի դեղ են տալիս։ Հասկացող չկա...բ

Մեր զրուցակիցներին ուղղված հարցին, թե միայն սխալ դեղորայք նշանակելու համար կարիք կա՞ բուժաշխատողներից դժհոգելու, քաղաքացիները ասացին։
-Այ ցավտ տանեմ Սեւանում բժիշկ ո՞ւր ա, լավ մասնագետ, լավ բժիշկներ չկան։ Դեղեր են գրում, ոչ էլ խմում ենք, կաթ ենք խմում լավանում ենք։ Անկազմակերպ հիմնարկ ա,-կեսկատակ ասում են մարդիկ:


Հերմինե Մանուկյան