Ո՞րն է պաշտոնի գինը. մի ուղեւորության պատմություն

23/10/2019 20:29
Ո՞րն է պաշտոնի գինը. մի ուղեւորության պատմություն

Մեր կայքի Սիրուհին մորաքրոջ հա՞րսն է  հրապարակումից հետո, պատվախնդիր լոռեցիներն արձագանքեցին. «Ազիզ որ մեր մարզպետը ալիգատըր չի, գիտես սիրած պահել չգիդի...»:
Պարզվում է, որ Լոռվա մարզպետն իր արկածախնդրությամբ ու սիրառատությամբ չի զիջում արարատյան դաշտավայրի լաքոստին, ավելին՝ մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ավելի առատաձեռն է: Օրինակ, սույն թվականի ապրիլ ամսին, իր օգնական Գայանե Մարկոսյանի հետ, պետական միջոցներով մեկնում են Չինաստան, իբր գործուղման նպատակով, վերադառնալուց 2 օր հետո տիկնոջ կյանքում մեծ փոփոխություն է տեղի ունենում՝ նշանակվում է Լոռվա փոխմարզպետ:

Մարզը հետաքրքրված է. այդ ի՞նչ արտասովոր ճամփորդություն է եղել եւ ինչո՞վ է Գայանե Մարկոսյանն այդպես աչքի ընկել, որ մարզպետի պաշտոնը զբաղեցրած Ղուկասյանը նման նվեր է արել նրան: Ի դեպ, տեղեկությունը փոխանցած աղբյուրը հայտնում է, որ Գայանե Մարկոսյանը նշանակումից հետո մարզն առել է իր ձեռքը՝ կարգադրություններ ու հրահանգներ տալով մարզպետին, ինքն է թելադրում, թե ում հետ ինչպես վարվի մարզպետը:

Հ.Գ. Նշենք, որ մարզի մեր աղբյուրները հետաքրքիր տեղեկություններ են փոխանցել Լոռվա աշխարհի չինովնիկներից, որոնք առաջիկայում կներկայացնենք ձեր դատին:

Արմեն Սարգսյան