«Մնում է ասեմ՝ միացրե՛ք,լողացե՛ք»,-ինքնագոհ ասում է Թեղենիքի ղեկավարը

23/10/2019 18:51
«Մնում է ասեմ՝ միացրե՛ք,լողացե՛ք»,-ինքնագոհ ասում է Թեղենիքի ղեկավարը


Կոտայքի մարզի Թեղենիք համայնքում մանկապարտեզի շենք կա, սակայն կտուրը լոռեցի Համբոյի տան կտուրի նման կաթում է ու կաթում: Համայնքապետ Մարատ Բաղդասարյանն էլ հավաստիացնում է, որ երեխաների համար ոչ մի նպաստավոր պայմաններ չկան, որպեսզի գործարկվի մանկապարտեզը:

-Իմ մեղքն ունեմ դրանում,-անկեղծանում է համայնքապետը,-երբ տարիներ առաջ ինձ առաջարկեցին պետական ծրագիր՝ մանակապարտեզ կամ դպրոց, ես շեշտը դրեցի դպրոցի վրա ու մանկապարտեզն այդպես  մնաց ավերակ:

Թեղենիքում 24 ժամյա գրաֆիկով խմելու ջրի մատակարում կա, ոռոգման ջուր, որը վերանորոգվել է Ջինիշյան հիմնադրամի միջոցներով՝ 5 տարի առաջ:

-Մեր գեղի նախկին կոլխոզի նախագահի՝ Վարդգես Բաղդասարյանի որդին է մեր ներկայիս գործող ղեկավարը,-պատմում էին Թեղենիքում:

Համայնքապետն էլ ինքնագոհ նկատեց.

-Գազաֆիկացված է համայնքը, ոռոգման ջուրը կա, 24 ժամյա խմելու ջրի հարցն էլ է լուծված, մնում է ասեմ, միացրե՛ք, լողացե՛ք:

Հ.Գ. Զրույցի վերջում Մարատ Բաղդասարյանն ավելացրեց.

Աշոտ-Երկաթի բերդում տուրիստական գոտի է ստեղծվելու, արդեն բարերարի հետ կա շոշափելի պայմանավորվածություն:Այդ մասին հավաստիացրել է ինձ  մարզպետՌոմանոս Պետրոսյանը,-ասաց Մարատ Բաղդասարյանը:

Ամալյա Սահակյան