Պարտիայի գրոյսմաստերի փնտրտուքով

23/10/2019 12:17
Պարտիայի գրոյսմաստերի փնտրտուքով

Երբ նիկոլ Փաշինյանին էրեբունի վարչական շրջանից գողացան, իսկ Ազատիչը հրաժարականի դիմում էր գրել... թեև դա դեռ հարց է՝ գրե՞լ է, թե՞ ո՛չ։ Բայցևայնպես ընդունենք, որ գրել է...
Երբ Նիկոլին՝ ապրիլի 23-ն էր ոնց որ, իբր Սևանից բերեցին հրապարակ, ԱԱԾ Պետական պաշտպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանը ( կրակեմ Հրաչը) Նիկոլին հատկացրեց պետական պաշտպանություն։ Հասկանու՞մ եք, ԱԱԾի այդ ծառայությունը պետական շատ բարձր պաշտոնյաների անվտանգությունն է ապահովում, բայց ինչպես գիտենք Նիկոլը վարչապետ է դարձել միայն մայիսի 8-ին։ Եվ այստեղից առաջանում են շատ լուրջ՝ ֆանտաստիկ լուրջ հարցեր...
1. Եթե Նիկոլն ընդամենը բունտավշչիկ էր, ո՛չ մի պետական պաշտոն չուներ, ԱԱԾ-ի 10-րդ վարչությունն ինչու՞ էր բունտավշչիկին ապահովում անվտանգության շտատնի աշխատակիցներով։
2. ԱԱԾ 10-ի պետ Հրաչյա Հարությունյանը ո՞ր օրենքով, պետական պապհպանության օրենքի ո՞ր տառին համապատասխան է գնացել ինքնագլուխ քայլի։
3. Եթե, մի պահ մտածենք, որ իբր թե արդեն վարչապետ էր՝ մտածենք էլի, բայց այդ դեպքում հենց ԱԱԾ-ն պետք է հայտարարություն տարածեր, որ միանում է հեղափոխությանը, այ նո՛ր միայն հեղափոխության լիդերին ընդուներ երկրի լիդեր և մտածեր վերջինիս անվտանգության մասին։
4. Եթե հաշվի առնենք, որ չեն հայտարարել, բայց, այնուամենայնիվ, մտքով այդպես են մտածել, իսկ այս դեպքում էլ ԱԱԾ-ի տնօրենը պետք է որոշում կայացներ, և եթե տնօրենն էլ չկար՝ մինչև Հրաչը 100 հատ տեղակալներ ու որոշողներ կային։ Դեռ չեմ խոսում այն մասին, որ վարչապետի հրաժարականից հետո, երկրի առաջին դեմք և կարգադրիչ պետք է դառնային, փոխվարչապետը, ԱԺ նախագահը և այլն... կրակեմ Հրաչն այդ՝ որոշում կայացնողների ցուցակում երևի թե հազարերրորդն էր։
5. Ի՞նչու այդ ապօրինի որոշումը կայացվեց և ինչու՞ հենց Հրաչը կայացրեց։
6. Հրաչին ո՞վ էր թույլատրել, ո՞վ էր զանգել, կամ ո՞վ էր կարգադրել...
7. Նման պաշտոնյաները, նամանավանդ այսպիսի իրավիճակներում, միշտ զերծ են մնում ապօրինի որոշումներ կայացնելուց՝ փորձելով խուսանավել հնարավոր շատ ծանր պատասխանատվությունից։
8.Վերջիվերջո պե՞տք է իմանանք, թե ո՞վ է Հրաչին ցուցում տվել, որպեսզի իմանանք գրոսմայստերի անունը։
Այ այստեղից պետք է սկսել ուսումնասիրությունները։
Հ.Գ. Բա հլա տեսեք՝ հետաքրքիր չի՞, մի՞թե սա զուգադիպություն է... Նիկոլին վերջինը տեսել է Կարեն Կարապետյան, չգիտենք՝ ի՞նչ են խոսել, իր կուսակիցներին էլ դա ընդհանրապես չի հետաքրքրում, բայց պիտի շա՜տ հետաքրքրեր... վերջինը տեսել է Կարենը, որից հետո Նիկոլին ապօրինի պադերժկա է արել Կարենի հարազատ խնամու կողմից՝ ըստ էության, ղեկավարվող ԱԱԾ-ն
։ Հասկացա՞ք՝ երկու խնամիներ, մեկը Սևանից բերեց, մյուսը՝ որի ձեռքի տակ էր գտնվում ԱԱԾ-ն, ընդունեց նրան որպես երկրի առաջին դեմք։
Հենց մի բան գտնեք՝ ձեն կտաք...

ՖԲ օգտատեր՝ Արմեն Արգինյան