Ծանոթացեք՝ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն է

23/10/2019 11:26
Ծանոթացեք՝ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն է

Մարդ, ով պաշտոնը ստանալուց հետո մեկ րոպե չի կատարել իր պաշտոնական պարտականությունները ու նա Հայաստանի պատմության ընթացքում միակ մարդն է, ով աշխատանքային պարտականությունները չկատարելու համար պետական բյուջեից ստացել է աշխատավարձ (ամսական 793,000 դրամ), պարգեւավճար, մեքենա ու բենզին։
Այո ու ինքն այս ամենը կարողանում է անել, քանի որ իրեն ՍԴ դատավոր դարձնելու համար իշխող ուժն օրենքում փոփոխություն արեց, հետո Նախագահին երկու անգամ ստիպեց, որ իր թեկնածությունը դնի, հետո էլ տարան դարձրին դատավոր՝ 3 անգամ մերժելով Վահեից ավելի խելոք մարդկանց։
Այսինքն, ստացվում է՝ իրանց մարդնա ինչ ուզի կարա անի, ու կարա վապշե Նախագահի կողմից մեդալ ստանա ասենք՝ Հայրենիքին Չմատուցած ծառայությունների համար առաջին կարգի։
Հալալ է։

Լիլիթ Մակունցին ասեք հանկարծ չկարդա այս ամենը, թե չէ մշակույթը մեջից դուս կգա...

ՖԲ օգտատեր՝ Անկախ Հայաստան