Գարիկ Սարգսյանն իր քրգործին դրվագներ է ավելացնում

22/10/2019 19:32
Գարիկ Սարգսյանն իր քրգործին դրվագներ է ավելացնում

Տեսանյութում, որն արվել է Արարատի մարզպետարանում՝ 29/09/2019թ., 1:09:15-ից, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, լրագրողների, ոստիկանության Արարատի մարզի վարչության պետի, ոստիկանության Արտաշատի բաժնի պետի, մարզպետարանի աշխատակիցների եւ նորաշենցիների մոտ պաշտոնապես հայտարարում է, որ Նորաշեն համայնքի ավագանու անդամներն իրենց լիազորությունները դադարեցնելու դիմումներ են ներկայացրել մարզպետարան: Որից հետո, իբր դադարեցվել է ավագանու անդամների լիազորությունները, իսկ նրանցից մեկն էլ՝ Արտակ Հարությունյանը, մարզպետի 27/09/2019թ N կարգադրությամբ նշանակվել է Նորաշենի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար:
Եվ ահա, Նորաշեն համայնքի պաշտոնական էջում, երեկ` 21/10/2019թ-ին տեսնում ենք.

Համայնքը՝ Գարիկ Սարգսյանի կադրի ղեկավարությամբ ավագանու նիստ է հրավիրում, ի ցույց դնելով, որ Գարիկ Տանզանիացին շարքային ստախոս է, եւ ոչ մի ավագանի էլ իր լիազորությունները դադարեցնելու մասին դիմում չի ներկայացրել(թեեւ, ավագանու անդամների լիազորությունների դադարեցման արձանագրոթյունը ներկայացվում է համայնքապետարան եւ ոչ թե մարզպետարան):