Կապալառու ընկերության թերի աշխատանքի պատճառով մանկապարտեզը չի շահագործվում

22/10/2019 13:08
Կապալառու ընկերության թերի աշխատանքի պատճառով մանկապարտեզը չի շահագործվում

Շիրակի մարզի Սպանդարյան գյուղի նորակառույց մանկապարտեզը դեռ շահագործման չի հանձնվել` շինարարական թերի  աշխատանքների պատճառով, այս մասին համայնքաբնակների ներկայացմամբ անդրադարձել է ինչպես HZHAM.am կայքը, այնպես էլ տարբեր լրատվամիջոցներ։

Սպանդարյանցիները տեղեկացնում են, որ «Միլաքս  Գրուպ» ՓԲԸ կապալառու ընկերության աշխատակիցներն օրերս այցելել են գյուղ՝ կարգավորելու կառույցում տեղ գտած թերությունները։

-Քանի անգամներ մենք տարբեր լրատվամիջոցների դիմեցինք, թերթերով գրեցին, որ էս գեղեցիկ շինության համար ինչքան գումար ու բանվորական աշխատանք է կատարվել, մեր երեխաներն էլ են անհամբեր մանկապարտեզ հաճախելու համար։ Միայն այսքան պայքարելուց հետո «Միլաքս Գրուպի» շինարարները եկան գյուղ, հիմա սկսում են իրենց բաց թողածները լրացնել։ Տանիքը պետք է նորոգեն՝ արդեն սկսել է կաթել անձրեւի ժամանակ, շուտով ձմեռ է գալիս, տանիքը որ կաթեց էս շենքը կարելի ասել իզուր է սարքվել, հետո մնացած գործերը մնացին կիսատ։ Մենք այս անգամ եւս բարձրաձայնում ենք այս մասին, որպեսզի կառավարությունը եւ համապատասխան մարմինները հետեւողական լինեն շինարարների կատարած աշխատանքին, որ շենքը որակով հանձնվի մեր համայնքին ու երեխաների համար այսքան ծախսված մեծ գումարնեն էլ չեն փոշիանան,- փոխանցեցին համայնքի բնակիչները։ 

Ամալյա Սահակյան