Իսկ Արսեն Բաբայանը հիշու՞մ է ինչպես էր կերակրում Արմանին

22/10/2019 12:32
Իսկ Արսեն Բաբայանը հիշու՞մ է ինչպես էր կերակրում Արմանին

«Արսեն Բաբայանը քաղբանտարկյալ է». ողողված է համացանցում: Արսեն Բաբայանը ձերբակալված է ԱԺ պատգամավոր, «Ժամանակ» թերթի խմբագիր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում:
Արսեն Բաբայանը, ով Ազգային ժողովի աշխատակազմի քարտուղարի տեղակալն էր, հենց նա էր, որ ԱԺ-ից ինֆորմացիաներ էր հայթհայթում ու մատակարարում Արման Բաբաջանյանին, պատգամավորների մասին  կոմպրոմատներ էր հավաքում, լրագրողներ ինտեգրում Արման Բաբաջանյանի թերթում ու կայքում, արդյո՞ք այժմ հիշում է իր ծառայությունների մասին:
Իսկ Արսեն Բաբայանը հիշու՞մ է, թե ինչպես էր Հովիկ Արգամիչի՝ մխչյանցի Կրծողի հաստափոր ծրարները հասցնում Արմանին, դա էլ հո ականատեսն է պատմել, ականատեսներից մեկն էլ հո Հրայր Թովմասյանն էր: Ախր այս երկուսը ժամանակին նույն Արման Բաբաջանյանին ու Նիկոլ Փաշինյանին սնել են՝ քրեաօլիգարխիկ երեսփոխանների ծրարներով:
Չէ՞ որ այդ նույն Արսեն Բաբայանն էր, ով Արման Բաբաջանյանի հետ արտասահմաններում ամառային արձակուրդ էր անցկացնում, առանց մտածելու, որ մորն ուրացողի համար, կերակրողին ուրանալն ի՞նչէ...
Բա՛, Արսեն ջան, երեւի հաշվի չէիր առել, որ ջայլամն ինչքան էլ գլուխը հողի տակ է թաքցնում, միեւնույն է բաց քամակն արեւին է մնում, իսկ դրանից օգտվելու  ցանկություն ունեցողները մեր օրերում շատ են:

Շոուն շարունակվում է...

Արմեն Սարգսյան