Հագել եք նախկինների շապիկը և մտել նրանց դերի մեջ, սա էր Ձեր թավշյա հեղափոխությունը

22/10/2019 11:54
Հագել եք նախկինների շապիկը և մտել նրանց դերի մեջ, սա էր Ձեր  թավշյա հեղափոխությունը

Բաց նամակ ՀՀ վարչապետին

Պարոն վարչապետ, ՀՀ Քննչական կոմիտեի կետ կապված արարողության ժամանակ Ձեր կողմից արված դիտարկումը շատ տեղին էր և շատերի սրտից բխած: Ձեր նշած հանգամանքը , որ ՀՀ քաղաքացիները երկիրը լքում են ոչ , ոչ թե սոցիալան խնդիրներից , այլ նրանց նկատմամբ կիրառված անարդարությունից : Ձեր կողմից հնչեցրած այդ միտքը մեզ համարձակություն տվեց գրելու Ձեզ, մեր խախտված և հոշոտված իրավունքների մասին կապված ոչ թե դատարանների այլ Ձեր կողմից կառավարվող իշխանական մարմինների կողմից :
Պարոն վարչապետ, տարիներ շարունակ ՀՀ քաղաքացիները և մենք տուժել ենք թե պատկան մարմինների, թե դատարանների անարդար գործողություններից , բայց շատերը հույս չունենալով, որ կհաղթի արդարությունը , այդպես էլ մնացել ենք անարդարության զոհ, քանի որ չենք բարձրաձայնել մեր խախտված իրավունքների մասին:Ստորև ներկայացնում եմ այն դիմումը, որը Ձեր կառավարման մարմիննները ձեռքից ձեռք են ուղարկել, անգամ զլանալով կարդալ դրա բովանդակությունը: Դիմումը վերաբերվում էր նրան, որ Համաձայն 1990 թ-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի ամուսինս՝ Սամվել Վրթանեսի Կարապետյանը, ստացել է ժառանգություն Արաբկիր 8 –րդ փողոց, թիվ 76 հասցեում գտնվող տան քանդած գումարի ½ բաժինը: 1990թ-ին ամուսնուս անվամբ խնայդրամարկղում բացվել է հաշվի գրքույկ, որտեղ պետք է արտացոլվեր գումարի ստացումը, միաժամանակ մեր կողմից պետք է հանձնվեր նաև բնօրինակ գնահատման ակտը: Այսօրվա դրությամբ, ցանկանում ենք ընդունել ամուսնուս ժառանգությունը, սակայն գումարը ստանալու և կամ չստանալու վերաբերյալ տեղակատվությունը բացակայում է: Դիմել ենք նոտարական գրասենյակ, մեզանից պահանջել են ներկայացնելու, որքան գումար պետք է փոխհատուցվեր և արդյոք փոխհատուցվել է թէ ոչ: Դիմելով Ձեզ, խնդրել ենք հայտնել, որ 1990 թի թիվ 4-2855 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի հիման վրա ամուսինս՝ Սամվել Վրթանեսի Կարապետյանը, ստացել է 24.06.1988թ-ի թիվ 12/18 գնահատման ակտի փախհատուցումը, եթե այո, ապա որքան է ստացել, եթե ոչ որքան պետք է ես և դուստրերս ստանանք, որպես նրա ժառանգներ: Դիմումը գրվել է ավագ դստերս անունից:
Հարց է առաջանում, տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ Ձեզ հասցեագրված դիմումը մեկ օր անց վերահասցեավորվել է ֆինանսների նախարարություն: Վերջիններս էլ, այսօր չգտնվելով իրենց տեղում, չհասկանալով հարցի բուն էությունը չգիտեն ինչ պետք է պատասխանեն, մերժում են դիմումը, այն դեպքում, երբ տխնոլոգիաների ժամանակաշրջանում հնարավորինս արագ կարող են տրամադրել տեղեկատվությունը, չէ որ խնայդրամարկղում դրված ավանդները ՎՏԲ բանկ ՓԲԸ-ն է փոխհատուցում, մի թէ դժվար է ստանալ տեղեկատվությունը: Գտնում եմ, որ դժվար չէ, ուղղակի դուք միայն ամպագոռգոռ ելույթներ եք ունենում, դուք շարունակում եք նախորդ իշխանությունների գործելակերպը, աշխատելաոճը, մոռանում եք, որ բազմիցս Ձեր ելույթներում, դուք էիք բարձր ամբիոնից փնովում նախկին իշխանություններին, ներկայումս հագել եք նրանց շապիկը և մտել նրանց դերի մեջ, սա էր Ձեր թավշյա հեղափոխությունը, սրան էիք դուք հավակնում, չեք կարողանում անգամ նման կառույցը կառավարել, ինչպես եք երկիրը կառավարելու:

ՀՀ քաղաքացի՝ Մարիտա Կարապետյան