Հյուպատոսը կասկածվում է զեղծարարության մեջ

19/10/2019 13:51
Հյուպատոսը կասկածվում է զեղծարարության մեջ

Մեր կայքին է դիմել Երեւան քաղաքի բնակչուհի Ս.Բ.-ն՝ խնդրելով իր անունը չհրապարակել, քաղաքացին մի խնդրի մասին է բարձրաձայնել, որ այս օրերին հուզում է շատերին:
«Հարգելի խմբագրություն, Լեհաստանի Հանրապետության տարածքում աշխատելու հրավերների տարբեր առաջարկներ կան, որոնք շատ շահավետ են: Մեր երկրում առկա գործազրկությունը կհաղթահարվի, եթե չլինեն արհեստական խոչընդոտները, որոնք խանգարում են մարդկանց մեկնելու արտասահման եւ վաստակել իրենց հասանելիք օրվա հացը:
Այս խնդրի վերաբերյալ մենք՝ ՀՀ քաղաքացիներս բարձրաձայնեցինք, ակցիաներ իրականցրինք դեսպանատան տարածքում, ինչից հետո խնդիրը կարգավորվեց, սակայն մոտ մեկ ամիս առաջ հյուպատոսը փոխվեց եւ նորից մենք բախվում ենք նույն խնդրին:
Հիմա հանգամանալից ներկայացնեմ:
Հայաստանում Լեհաստանի Հանրապետության դեսպանատան կայքում՝ e-konsulat համակարգում օնլայն տաբերակով հարցազրույցի օր ամրագրելը՝ մուտքի արտոնագիր ստանալու համար, դարձել է լուրջ խնդիր՝ կայքերը կոտրված լինելու պատճառով: Դեսպանատան հեռախոսահամարներն անպատասխան են մնում, էլեկտրոնային նամակները մնում են առկախված: Հրավեր անող գործակալությունների  ենք դիմում, ասում են առանց հյուպատոսարանի չենք կարող ձեր հայտերն ընդունել: 
Քաղաքացիներս մտավախություն ունենք, որ այս արհեստական խոչընդոտները կազմակերպվում են անձամբ հյուպատոսի կողմից, որպեսզի օնլայն գրանցվել չստացվելու դեպքում մենք դիմենք դեսպանատուն ու վճարենք 60 հազար դրամ՝ տեղ ամրագրելու համար»,- ներկայացնում է քաղաքացին: