Պատերազմ հակահեղափոխական օջախի՝ Քասախի դեմ

19/10/2019 13:20
Պատերազմ  հակահեղափոխական օջախի՝ Քասախի դեմ


Այսօր, մեր թղթակիցը Քասախ համայնքում զրուցել է տեղաբնակների հետ, ովքեր տեղեկացրել են, որ սեպտեմբերի 23-ին, Կոտայքի մարզի Քասախ համայնքի  ավագանիներին  1 տարվա անգործունեության՝ ներդրումային ծրագրերի  արգելակման, համայնքի տարբեր հարցերի, ծրագրերի հանդեպ անտարբերություն ցուցաբերելու համար, Քասախի համայնքապետ Արա Մկրտչյանն   օրենքի  իրավասության շրջանակներում անվստահություն է հայտնել:
Կոտայքի մարզպետ՝ Ռոմանոս Պետրոսյանն այս փաստը համարել է իր պարտությունը և իսկական պատերազմ հայտարարել համայնքապետին՝ դիմելով մարզային դատախազին:
Ըստ տեղաբնակների,մարզային դատախազն էլ՝ տաքսիստ, «պակրիշկա» փչող ավագանիների և համայնքապետարանի պրոֆեսիոնալ աշխատակազմի միջև արդարացի որոշում պիտի կայացնի, այլապես Քասախի, ծագումով ապարանցի խենթ բնակչությունը ոտքի կկանգնի՝ ընդդեմ մանկամիտ մարզպետի:
Մարզպետ, ով մեղադրում է համայնքապետին Քասախի մանկապարտեզի վերանորոգման և ասֆալտապատման համար:
Վրդովված բնակիչները հարցնում էին.
-Հարց է ծագում. վարչապետ Նիկոլը տեղյա՞կ է իր «ջուջուլիկի» ինքնագործունեությունից,  ով Աբովյան քաղաքի խայտառակ պարտության  2-րդ  տարբերակն է պատրաստվում մատուցել իր գործադիր շեֆին: Հիշեցնենք, որ վարչապետը, դեռևս  ուշքի  չի գալիս  Արարատի Կոկորդիլոսի Նորաշենի հաղթանակած  ապստամբությունից:
Օրը շաբաթ է, ոչ աշխատանքային օր:Քասախի համայնքապետարանը փակ է: Քասախի համայնքապետարանի  պաշտոնական կայքին հետևելով, տեսնում ենք Քասախի զարգացման տեսլականը:
Հ.Գ. Ամփոփելով, համոզվում ենք, որ Նիկոլի մարզպետների թիրախում, որքան էլ որ տարօրինակ է՝ հայտնվում են հատկապես  արդյունավետ աշխատող, լավ կառավարիչ ղեկավարները:
Ինչու՞…
Պատասխանի՛ր,  «փողոցից»  ընտրված վարչապետ, Նիկո՛լ:Քասախի մոտ 7 հազար բնակիչ քո պատասխանին է սպասում:
Հա՛, ի դեպ, բնակիչներից մեկը հանդիպման վերջում զգուշացրեց. «Սա անպայման կգրես լրագրող ջան՝ Նիկո՛լ, «ջուջուլիկիդ»՝ Ռոմանոսին էլ ասա  չարություններ չանի Քասախում, թե չէ  ծուռ ապարանցիներ ենք « խիյարը թարս» կաճեցնենք ամբիցիոզ մարզպետի համապատասխան տեղում»,- եզրափակեց զրուցակիցս:


Անի Մադոյան