Ո՞վ ու՞մ օղակն ավելի շուտ կձգի

18/10/2019 22:56
Ո՞վ ու՞մ օղակն ավելի շուտ կձգի

Մեր  հետախուզությունը պարզել է, որ այսօր մարզադաշտի ծաղկի շուկայի բոլոր ծաղկավաճառներին տարել են ոստիկանության տարբեր բաժիններ՝ ցուցմունք գրելու...
Ցուցմունք գրողներից մեկը, որի անունը՝ իր ցանկությամբ գաղտնի եմ պահում, տեղեկացրեց, որ իրենց ստիպում էին՝ ցուցմունք գրել Վանեցյանի դեմ...
Հիմա կմտածեք, թե ի՞նչ կապ կա Վանեցյանի և ծաղկավաճառների միջև։
Իրականում կապ կա. Ծաղկի շուկան գտնվում է ֆուտբոլի ֆեդերացիային պատկանող մարզադաշտի տարածքում և ծաղկավաճառները միշտ մուծվել են ՀՖՖ նախագահին, իհարկե՝ ոչ անմիջական։ Եվ հիմա ծաղկավաճառներին համոզում են, որ Վանեցյանի դեմ ցուցմունք գրեն ( շատերն արդեն գրել են), որ իբր Վանեցյանը զբաղված է ռեկետով՝ ապօրինի թալանով է զբաղված...
Զարմանալին այն է, որ այս դեպքից  մի քանի ժամ անց իբր ադրբեջանական խակերները կոտրում են կառավարության կայքը։
Իմ ընկեր վերլուծաբանը կարծում է, որ կա՜մ Վանեցյանն է մուռ հանում Նիկոլից, կա՜մ հենց Նիկոլը սարքեց, որ այս գործն էլ բարդի Վանեցյանի վրա։
Իհարկե, մարդիկ դժվար հավատան, որ Վանեցյանը կսպ ունի ադրբեջանցի հակերների հետ, բայց, այ եթե նրան վարկաբեկեն որպես ռեկետյոր, հնարավոր է, որ արդեն հանրությունը ո՜չ միայն հավատա, որ Արթուրը կապ ունի ազերի հակերների հետ, այլ նաև հավատա, որ վերջինս հենց Նիկոլի նշած ազիկ հակերն է....
Բաաա, սրան նիկոլ կասեն է՜. Յոթը մաղից հաց է կերել...

Արմեն Արգինյան