Սիրուհին մորաքրոջ հա՞րսն է

18/10/2019 11:17
Սիրուհին մորաքրոջ հա՞րսն է

Օրերս, Զգո՛յշ եղիր, զի ինչ դատով որ դատես, նույնով դատուելու ենք վերտառությամբ հոդվածում, անդրադարձել էինք Արարատի մարզպետի պետության հաշվին կազմակերպված խրախճանքներին:

Հիշեցնենք, որ Մասիս քաղաքի մեր ականատես աղբյուրը տեղեկացրել էր, որ Գարիկ Սարգսյանը, աշխատանքային ժամին, ծառայողական մեքենայով իր մտերմուհուն ուղեկցել է քաղաքի «Մորենա» ռեստորան՝ հարսանյաց հանդեսի մասնակցելու, իսկ ինքն արագ հեռացել է: Հիշեցնենք, որ ականատեսներին զայրացրել էր այն հանգամանքը, որ մարզպետի մեքենայի համար ճանապարհ բացող ոստիկանությունն այնքան ոգեւորված է եղել, սրան ծառայություն մատուցելով, որ չի էլ նկատել, թե ինչպես է խանգարում մյուս վարորդներին՝ զայրացնելով վերջիններիս:
Եվ ահա, մեր խմբագրությունը նամակ է ստացել Այնթապ համայնքի մի բնակչուհուց, ում անուն առայժմ չենք հրապարակում: Քաղաքացին հայտնում է, որ ինքն այդ միջոցառմանը մասնակից է եղել, եւ Գարիկ Սարգսյանն այդ օրը ուղեկցել է Լիլիթ Միրզախանյանին՝ Արարատի մարզպետի օգնականին: Ով, տարածված լուրերի համաձայն, Գարիկ Սարգսյանի մորաքրոջ հարսն է եւ իր սիրուհին:
Նշենք, որ այս երկուսի սիրային կապի մասին համառ լուրերը վաղուց են շրջանառվում, ինչպես նաեւ, մարզպետարանի ողջ անձնակազմը պնդում է, որ օգնական Լիլիթը, ալիգատոր Գարիկի շարժիչ ուժն է, միտքը ու բանականությունը:
Ըստ նույն աղբյուրի, Արման Դերմոյանին, հենց Լիլիթի անմիջական հրահանգով են աշխատանքից ազատել՝ մի առիթով, մարզպետի օգնականը նեղ շրջապատում տրտնջացել է. «Էս մարդն ինձ ըսկի չի դզում...»:
Հ.Գ. Ի դեպ, մարզպետարանի մեր աղբյուրի փոխանցմամբ, վերը նշված հոդվածը կարդալուց հետո, Գարիկ Սարգսյանը ծիծաղել է, թե. «Հլը նայեք վերնագրի մեջ քանի սխալ են արել»: Խնդրում ենք, մեկդ այս հազվադեպ տհասին բացատրեք, որ մեջբերումն արված է Աստվածաշնչից, որն առաջին անգամ թարգմանվել է գրաբարով: Թեեւ սրանք ու՜ր, գրաբարն ու Աստվածաշունչն ու՛ր...


Աննա Գրիգորյան