Հազվադեպ տհաս-2

17/10/2019 20:44
Հազվադեպ տհաս-2

Կոտայքի մարզպետը փորձում է գերազանցել Արարատի Կոկորդիլոսին:
Կոտայքի մարզում մեկ տարի ու կես է, ինչ քաոսային իրավիճակ է, մարզում ոչ մի շոշոփելի աշխատանք չի կատարվել, փոխարենը՝ մարզը թաղված է քաղաքական խարդավանքների ու սարդոստյանների մեջ: Բոլորն իրար դեմ են ելել, շուն ու տեր իրար չեն ճանաչում ու հովվի գամփռի նման իրար ականջ են հոշոտում:
Քասախի թիվ 1 դպրոցի մանկավարժներից մեկը մեր կայքին տեղեկացնում է, որ Կոտայքի մարզպետ՝ Ռոմանոս Պետրոսյանը, հերթական պատվերն է իջեցրել իշխանական ,,ՉԻ,, կայքին՝ մարզի իր անցանկալի համայնքապետի դեմ: Այս անգամ թիրախ է ընտրվել Քասախի գործունյա համայնքապետ՝ Արա Մկրտչյանը, ով սեպտեմբերի 23-ի թիվ 567 որոշման իրավաչափությամբ, օրենքի ուժով ցրել է Քասախի ավագանիներին, ովքեր զլացել են կատարել իրենց իրավական գործառույթները:

Այս մասին ,,Չորրորդ իշխանություն,, կայքում երեկոյան կարդում են ընթերցողները: Իսկ ահա առավոտյան, մարզպետի հրահանգով հոդվածն անհետանում է և գրվում է հակառակ հոդվածը, որ այն օրինական չէ: Այսինքն, ստացվում է, որ Ռոմանոս Պետրոսյանը մամուլով ապատեղեկատվություն է տարածում:
-Մարզպետն իրավասու չէ վերահսկել ֆինանսական իրավունքները, չէ՞ որ դա ֆինանսներ նախարարության գործառույթն է, սա ի՞նչ անգրագիտություն է, գործադիր մարմինը և մարզպետներն իրենց տհասության ձեռքը կրակն են ընկել: Արարատի Ալիգատորին ցիտում են մանկապարտեզի մանուկները, հանրության լայն շերտերում, դպրոցներում էլ ծաղրում են Կոտայքի մարզպետին՝ անվանելով նրան Նիկոլի,,պուպուլիկ,,…Այս ու՞ր ենք հասել: Հասկանալի է, որ մկրատն իշխանության ձեռքում է, ոնց կուզի, այնպես էլ կձևի, բայց գիտենան, որ այսպիսի գործելաոճով վաղը կհայտնվեն ճաղերի ետևում, -ասում է մեր զրուցակիցը:
Հ.Գ. Մեզ չհաջողվեց մեկնաբանություն ստանալ Քասախի ղեկավարից, աշխատանքային օրն արդեն ավարտվել էր:Մեր կայքը հետամուտ կլինի Քասախի հետագա զարգացումներին և պարբերաբար կտեղեկացնենք այդ մասին մեր ընթերցողներին:
Անի Մադոյան