Զգո՛յշ եղիր, զի ինչ դատով որ դատես, նույնով դատուելու ենք

16/10/2019 23:44
Զգո՛յշ եղիր, զի ինչ դատով որ դատես, նույնով դատուելու ենք

Այսօր, Արարատի մարզի Մասիս քաղաքի «Մորենա» ռեստորանային համալիրի հարակից տների բնակիչները նկատել են, թե ինչպես է, աշխատանքային ժամին՝ 17:15-17:30 սահմաններում, մարզպետ Գարիկ Սարգսյանի 050LL55 պետհամարանիշի ծառայողական մեքենան, մարզպետի հետ միասին, վերը նշված հանդիսությունների սրահ ուղեկցում մարզպետի մտերմուհուն(տեսագրությունն առկա է՝ համալիրի անվտանգության տեսախցիկները ֆիքսել են փաստը):
Հատկանշական է, որ սկանդալային մարզպետ Գարիկ Սարգսյանը, ով ամիսներ առաջ մարզպետարանի աշխատակազմի ղեկավարին` Արման Դերմոյանին, իր գրությանը 1 րոպե ուշացումով պատասխանելու համար. կանչել, ասել է՝ հետդ չեմ ուզում աշխատել, հեռացիր, ինքն է շահագործում ծառայողական մեքենան ու վառելիքը, իսկ աշխատանքային ժամանակը ԳՌԴՈՆՈՒՄ։ 

Ըստ ականատեսների,հավաքվածներին հատկապես զայրացրել է այն, թե ինչպես է ոստիկանությունն իրարանցում առաջացրել՝ փորձելով ճանապարհ բացել "թանկագին" հյուրի համար համար։
Ստացվում է՝ ինչ կարելի է Զեւսին, կարելի է եւ Կոկորդիլոսին... երբ ուղեղի փոխարեն քարաճիկ է։


Աննա Գրիգորյան