Շնորհավորում եմ Ձեզ Հայ մամուլի օրվա առթիվ:

16/10/2019 08:53
Շնորհավորում եմ Ձեզ Հայ մամուլի օրվա առթիվ:

Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, շնորհավորում եմ Ձեզ Հայ մամուլի օրվա առթիվ:
ԶԼՄ-ները մարդկանց ու պետությունների կյանքին վերաբերող իրադարձությունների ինքնատիպ օրագիրն են, հաճախ նաեւ այդ իրադարձությունները կանխորոշողն ու թելադրողը` դրանով իսկ ծանրակշիռ, երբեմն նույնիսկ ճակատագրական դեր ունենալով քաղաքացու եւ պետության կյանքում: Լրատվամիջոցների եւ լրագրողների օբյեկտիվությունն ու անկեղծությունը, ազատ խոսքի հավաստիությունը մեծապես կախված են ազատ մտածելու, արտահայտվելու եւ գործելու հնարավորությունից:
Վերստին շնորհավորելով Հայ մամուլի օրվա առթիվ` մաղթում եմ առողջություն, ստեղծագործական ոգեւորություն, բարեկեցություն եւ լավատեսություն:


Արթուր Թովմասյան