Ահազանգ. ու՞ր է գնում մայրաքաղաքի աղբը

14/10/2019 17:59
Ահազանգ. ու՞ր է գնում մայրաքաղաքի աղբը

Մասիսի տարածաշրջանի Նորամարգ, Մասիս կայարան եւ Սիս համայնքի բնակիչները ահազանգում են.

-Մասիսի քաղաքի աղբավայրի կուտակված աղբն արդեն Մասիսի սարից ավելի բարձր է երեւում։ Ամեն օր տեսնում ենք, թե ինչպես են Երեւան քաղաքի նոր աղբի մեքենաները մայրաքաղաքի աղբը բերում լցնում Մասիսի աղբավայրը։ Իրենց աչքից հեռու։

Ինչպես նախկին, այնպես էլ ներկա իշխանություններին, չի մտահոգում այս խնդիրը, այրված աղբի ծուխն ու  գարշահոտությունը օր-օրի վտանգում է  մարդկանց, կենդանիների,  թռչունների առողջությանը։ Ի՞նչ է մտածում մեր կառավարությունը,-փոխանցում են բնակիչները։  

Հերմինե Մանուկյան