Թող անիծվեն պատերազմ հրահրողները և անմեղ կյանքեր խլողները

14/10/2019 11:27
Թող անիծվեն պատերազմ հրահրողները և անմեղ կյանքեր խլողները

Այս վերջին օրերին աշխարհում լուրջ իրադարձություններ են տեղի ունենում ՝ Սիրիայի պատերազմը , որոշ պողոսներ հարց են տալիս թԷ ի՞նչ կապ ունի Սիրիայի հյուսիս-արևելքը մեզ հետ ։ Տարածաշրջանում պատերազմ է, իսկ փողոց փակած պողոսները հրճվանքով խոսում են իշխանության վարած «հիանալի» արտաքին քաղաքականությունից։

Ալիևին , համարեցինք կիրթ մարդ, որը քնած հային սպանող Սաֆարովին հերոսի կոչում տվեց ։ Արցախի հերոսներին մերժեցինք , կալանավորեցինք , ազգին բաժանեցինք սևերի ու սպիտակների։ Այն ինչ մենք պետք է կառուցեինք հզոր Հայաստան, այնքան հզոր, որ նույնիսկ վախենային նայել մեր կողմ։

Թուրքը միշտ նույն արյունախում տականքն է ։

Պետք է հստակ հասկանալ, որ Թուրքիան ցանկանում է տարածաշրջանում հանդիսանալ միանձնյա վերահսկող ուժ ։ Հայաստանի ներկայիս իշխանության բացակա մոտեցումը Միջին Արևելքի երկրներում բնակվող մեր հայրենակիցների հանդեպ շատ մտահոգիչ է ։ Կանխարգելիչ ոչ մի քայլ չի արվել, առաջին հարձակումից հետո նոր միայն դատապարտող պոպուլիստական խոսքեր են հնչում ։ Այսօր անօթևան երեխաների տեղափոխման , կացության , առողջության մասին մտածելու փոխարեն ուրախանում ենք Գյումրիում երեխաներին թանգարան բերելով։

Ի դեպ, հատկանշական է, որ Էրդողանի գործողությունները Սիրիայում պաշտպանեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Իսկ դա նշանակում է, որ պատերազմի հրձիգ լինելու հարցում Թուրքիան մենակ չէ, և դա էլ իր հերթին հերթական վտանգն է ծնում Արցախի համար:

Ադրբեջանը հենց մի այդպիսի խառնաշփոթի է սպասում, որպեսզի վերսկսի ռազմական գործողությունները Արցախում: Եվ դա չհասկանալու համար պետք է լինել կամ կենցաղային պողոս, կամ քաղաքական թրաշամանուկ:

Նունե Ներսիսյան