Դպրոցի տնօրենը ապօրինի հողատարածք է զավթել հերոսների պանթեոնից

14/10/2019 10:59
Դպրոցի տնօրենը ապօրինի  հողատարածք է զավթել հերոսների պանթեոնից


 Մեր օրերի հերթական խայտառակությանն ենք ականատես լինում: Կոտայքի մարզի Քասախի  զայրացած բնակիչները մեր կայքին տեղեկացնում են, որ համայնքի  թիվ 2-րդ դպրոցի տնօրեն՝ Պայծառ Ղազարյանն արցախյան հերոսամարտում զոհվածների պանթեոնում ապօրինի  հողատարածք է  զավթել:

Ըստ նրանց, դպրոցի տնօրենն այս քայլին է գնացել այն գիտակցությամբ, որ հորեղբոր որդին քանի դեռ վարչապետ՝ Նիկոլի անվտանգության աշխատակիցն է, ինքը կարող է ապագայում  խաղաղությամբ  ննջել հերոսների պանթեոնում:

Տեղաբնակները փաստում են, որր այս գործողություններն արվում են նրա արտոնյալ եղբոր՝ Գեղամի միջոցով, ով տարածաշրջանի  քրեական տարրերից է:

Հ.Գ. 1 Սա այն դեպքն է, երբ չգիտես լա՞ս, թե՞ խնդաս: Համենայնդեպս, արձանագրենք, որ Նիկոլի թվին, երբ ազգային հերոսների վարկաբեկման աննախադեպ գործընթաց է երկրում սկսված, դպրոցի նիկոլական զոմբի տնօրենի սիրտն էլ ՝ կենդանության օրոք , բնականաբար, զոհված նահատակների պանթեոնում իր սեփական գերեզմանի ճարտարապետ  դառնալ է ցանկանում:

Հ.Գ.2 Դե ասեք, զավեշտն էլ ինչպե՞ս է լինում: Այս արտառոց դեպքը տարեք մտցրեք նիկոլական նախրի աչքը:

Ամալյա Սահակյան