Ահազանգ. Դալարի 100 մանուկներ չեն կարողանում հաճախել մանկապարտեզ

14/10/2019 09:35
Ահազանգ.  Դալարի 100 մանուկներ չեն կարողանում  հաճախել մանկապարտեզ

Դալարի երիտասարդ մայրերը խնդրանքով դիմել են մեր կայքին, խնդիրը պատկան մարմնին հասցնելու համար: Բանն այն է, որ Արարատի մարզի Դալար համայնքի գործող  մանկապարտեզում 2 խումբ է աշխատում՝ 56  երեխաներով: Մանկապարտեզի մեկ մասնաշենքը բարերարների, ամերիկահայերի հեռուստամարաթոնի շնորհիվ վերանորոգվել ու կահավորվել է:Սակայն 2 մասնաշենք դեռևս անմխիթար վիճակում է գտնվում: Դալարցի 100 երեխաներ այդ պատճառով չեն կարողանում հաճախել մանկապարտեզ, 100 երիտասարդ մայրերի խնդիրը չի լուծվում, հարակից գյուղերի մանկապարտեզներ էլ չեն կարողանում իրենց երեխաներին տանել տրանսպորտի պատճառով: Բացի այս, գործող մանկապարտեզը սեզոնային ռիթմով է աշխատում, չկա լոկալ ջեռուցում, երեխաները ծրագրից ետ են մնում:Անմխիթար վիճակում է նաև բակը, որտեղ առանց ծնողի չեն կարողանում քայլել մանուկները:

Մանկապարտեզի տնօրեն՝ Թամարա Պետրոսյանը հաստատեց, որ երիտասարդ մայրերի բողոքը տեղին է, քանի որ մանկապարտեզը, որպես տիպային կառույց ի զորու է 150 երեխաների հաճախում ապահովել, եթե գործարկվեն 2 քանդված մասնաշենքերը, որոնք ներքին հարդարման սուր խնդիր ունեն:

-Պատրասվում ենք  Հայաստանի տնտեսական զարգացման հիմնադրամին գրավոր խնդրանքով դիմել, երկու մասնաշենքերի վերանորոգման հարցով,-ասաց Թ. Պետրոսյանը:

Համայնքի  ղեկավար՝ Գոռ Պետրոսյանը տեղում չէր մեկնաբանության համար, աշխատակիցներն էլ պատմեցին, որ համայնքապետարանը վերջերս  է վերանորոգել մանկապարտեզի սանհանգույցները, տեղադրել պատուհաներին ցանցեր, գնել անկողնային  սպիտակեղեններ, դիտակտիկ նյութեր:

Նարինե Հասրաթյան