Նիկոլ Փաշինյանի կողմից առաջիկայում հրաժարական տալու 3+1 գլխավոր պատճառները եւ ազգային-պետական իշխանություն ձևավորելու որոշումները(Տեսանյութ)

10/10/2019 16:24
Նիկոլ Փաշինյանի կողմից առաջիկայում հրաժարական տալու 3+1 գլխավոր պատճառները եւ ազգային-պետական իշխանություն ձևավորելու  որոշումները(Տեսանյութ)

Խաչիկ Ասրյանը ներկայացնում է Նիկոլ Փաշինյանի կողմից առաջիկայում հրաժարական տալու 3+1 գլխավոր պատճառները և Հայաստանում ազգային-պետական իշխանություն ձևավորելու իր՝ հեղափոխական 11 որոշումները:

Տեսաուղերձի առանձնահատուկ մասն են կազմում Խաչիկ Ասրյանի և «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության՝ հեղափոխական 11 որոշումները, որոնք վերաբերում են Հայաստանի ամբողջ ընդերքն ազգայնացնելուն, կրթության և առողջապահության անվճար համակարգ հաստատելուն, ծնելիության մակարդակի կտրուկ աճին նպաստելուն, մանր և միջին բիզնեսը երեք տարի ժամկետով բոլոր հարկերից ազատելուն, համայնքների խոշորացման ծրագիրը դադարեցնելուն և նախկին կառուցվածքին վերադարձնելուն, Հայաստանում անցումային արդարադատություն իրականացնելուն, ԶԼՄ-ներին աջակցելուն, շուկայական ազատ տնտեսության բոլոր ճյուղերը զարգացնելուն, գործազրկության մակարդակը զրոյական աստիճանի հասցնելուն, Ազգային բանակը գերհզորացնելուն և գերմարտունակ դարձնելուն, Արցախը և Նախիջևանը Մայր Հայաստանին վերամիավորելուն, Սփյուռքադարձությանը, Հայաստանի Հանրապետության՝ արտաքին քաղաքականության հստակ կողմնորոշվածություն ունենալուն:

Մանրամասները՝ տեսանյութում https://www.facebook.com/asryankhachik1970/videos/542469386526933/?epa=SEARCH_BOX