Արձագանք. Մեր հոդվածի հետքերով

10/10/2019 16:14
Արձագանք.  Մեր հոդվածի հետքերով

Գեղարքունիքի Սարուխան  համայնքի թիվ 1 մանկապարտեզի անմխիթար վիճակին անդրադարձել էինք մեկ տարի առաջ՝ բարձրաձայնելով  առկա խնդիրի մասին:

 Այսօր մանկապարտեզի տնօրեն՝ Ելենա Մանուկյանը,  տեղեկացրեց մեր կայքին, որ մեր հրապարակումը նպաստեց, և որ արդեն, Տնտեսական Զարգացման Հիմնադրամի որոշմամբ  ընթանում են նախագծային և  նախահաշվարկային աշխատանքները, մոտ 160-170 մլն դրամի տեսքով՝  հիմնահատակ,  Սարուխանի թիվ 1 նոր մանկապարտեզը  կառուցելու համար:

Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ, Սարուխանի բնակիչներն  SOS  էին հնչեցրել մեզ՝  իրենց երեխաների կյանքի և առողջության անվտանգության խնդրով, թե ինպես էին քարաթափվում մանկապարտեզի պատերը, որտեղ իրենց մանուկներն են՝  օրվա 9 ժամը: