Անժելա Թովմասյան. «Փաստորեն, Նիկոլ Փաշինյան, ես քեզ ժամանակին պաշտպանեցի, որ այսպե՞ս անես»

10/10/2019 16:00
Անժելա Թովմասյան. «Փաստորեն, Նիկոլ Փաշինյան, ես քեզ ժամանակին պաշտպանեցի, որ այսպե՞ս անես»

«Թիրախում հայտնվեցինք հատկապես այն բանից հետո, երբ հրապարակեցինք նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան լուրն ու դրան հաջորդող տեղեկությունը: Հայտնի է, որ «Հայելի» ակումբը, անկախ նրանից, թե ովքեր են եղել իշխանության, առաջնահերթություն է տվել հատկապես ընդդիմադիր ուժերին, և որտեղ արվում են հայտարարություններ, որոնք որևէ իշխանության դուր չեն գալիս, բայց այսօրվա իշխանությունը, թվում է, թե համայնքի ներկայացուցիչներ են, իսկ իրենք հայտարարում են խոսքի ազատության մասին»,- հայտարարել է «Հայելի» ակումբի ղեկավար եւ համանուն կայքի խմբագիր Անժելա Թովմասյանը: