Փաշինյանն ու իր թիմը լծված են արժեզրկելու մեր ազգային արժեքները

10/10/2019 13:35
Փաշինյանն ու իր թիմը լծված են արժեզրկելու մեր ազգային արժեքները

Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը իշխանության գալուց հետո ամբողջ ուժով լծված են արժեզրկելու մեր ազգային արժեքներն ու իրենց կյանքը հայրենիքին նվիրած հերոսների անուրանալի գործը: Փաշինյանի մերձավոր շրջապատը, որի հիմնական մասը սորոսականներ են, պահը բաց չեն թողնում տարբեր ֆորմատներով մեր հերոսներին արժեզրկելու ու իրենց այլասերությունները տարածելու համար: Ասվածի վառ ապացույցը ՔՊ կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամ, սորոսական Լարա Ահարոնյանի բազմաթիվ հայտարարություններն են, որոնցից ամենավերջինում
նա քարոզում է հերոսներին չփնտրել մարտի դաշտում և դադարել մարդկանց «հերոսացնել»՝ հետագայում չհիասթափվելու համար:
Նա քարոզում է հերոսներին չփնտրել մարտի դաշտում և դադարել մարդկանց «հերոսացնել»՝ հետագայում չհիասթափվելու համար:
Փաստացի այս խայտառակ գործընթացները չեն սկսում ու ավարտվում Լարայի հայտարարություններով: Այս գործընթացին լծված է մի ամբողջ իշխանական համակարգ՝ սկսած ՀՀ առաջին դեմքից, վերջացրած նրա տիկին Աննա Հակոբյանով, ով հայտարարեց, որ մեր հերոսները զոհվել են հանուն ոչնչի: Գործող իշխանական համակարգը պետք է ուղղակի շատ լավ գիտակցի, որ եթե փորձի շարունակել այլասերվածություն տարածելու, մեր ազգային արժեքները գետնին հավասարացնելու ու կառաբինաներին հերոսացնելու գործընթացը, կկանգնի ազգային ինքնություն անունով պատնեշի առաջ, որին հաղթելը միշտ եղել է ու կմնա անհնար:

Աղբյուր