Տոնոյանը կհամալրի՞ Վանեցյան-Օսիպյան շարքերը

09/10/2019 14:10
Տոնոյանը կհամալրի՞ Վանեցյան-Օսիպյան շարքերը

Այսօր, մամուլում լուր շրջանառվեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ կառավարությունում հանդիպում է ունեցել Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ, և տեղեկացրել, որ վերջինս ազատվում է զբաղեցրած պաշտոնից:
Փաշինյանը համապատասխան որոշումն արդեն իսկ ուղարկել է նախագահ Արմեն Սարգսյանին: Կայքին հասած տեղեկություններով՝ Դավիթ Տոնոյանի ազատման մասին պաշտոնապես կհայտարարվի օրվա ընթացքում:

«Ոչ մի բան չեմ կարող ասել, ես աշխատավայրում եմ»,- Tert.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով հարցին, թե արյդո՞ք իրականությանը համապատասխանում են այն տեղեկությունները, որ ինքն ազատվել է պաշտոնից: