Ո՞վ է նա, Հայաստանի հանցագործ, արտոնյալ բարձրաստիճան պաշտոնյան, կամ ՝ վխտող լրտեսներ

09/10/2019 12:53
Ո՞վ է նա,  Հայաստանի հանցագործ, արտոնյալ բարձրաստիճան պաշտոնյան, կամ ՝ վխտող լրտեսներ

Քաղաքական ետնաբեմերում տևական ժամանակ է, ինչ զրույցներ ու ասեկոսներ են պտտվում, որ բարձրաստիճան մի արտոնյալ պաշտոնյա, Հայաստանում ազատ  հովանավորում է թմրանյութերի առքն ու վաճառքը:

Եվ, որ երկրի տարբեր քաղաքներում ապրում են կասկածելի վարք ու բարքով մարդիկ, ովքեր օրարերկյա  քաղաքացիներ են, ունեն երկքաղաքացիության իրավունք, ովքեր մասնավոր զրույցներում գլուխ են գովում, որ վերևներում լավ  ու հզոր ախպեր ունեն՝ նկատի ունենալով բարձրաստիճան պաշտոնյային:

Լուրեր են շրջանառվում, որ Կոտայքի մարզի Քասախ համայնքի բնակիչ, ամերիկաբնակ, մեծահարուստ , տեղաբնակների խոսքերով՝ «ախպար» Գրիգոր Մեսրոպյանը դրանցից մեկն է, ով մեծ առանձնատուն ունի Քասախում,  սերտ կապեր ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մերձավոր շրջապատի հետ:

 

-Տարօրինակ մարդ է, մենք  խուսափում  ենք նրա հետ ընկերություն անել,-ասում են տեղացիները,-որովհետև ականատես ենք լինում քրեական տարրերի հետ նրա անմիջական շփումներին ու գլուխ չենք հանում, թե, ի վերջո, ո՞վ է  այս խորհրդավոր  մարդը,-մե՛կ տեսնում ենք նրան Նավասարդ Կճոյանի հետ, մե՛կ մեր գյուղի թմրամոլների հետ, ու գլուխ չենք հանում ախպար ախպորից,- տարակուսած, պատմում էին քասախցիները: Նույն պատկերն է նաև այլ համայնքներում ու քաղաքներում:

Հ.Գ. Կարծում ենք, որ ԱԱԾ-ն լուրջ պետք է դիտարկի մամուլի հրապարակումներն ու գտնի «պալատական շան գլուխն՝  իր բազմաշերտ  պոչերով»:

Արմեն Սարգսյան