Խաչիկ Ասրյանի քաղաքական 1-ին տեսաուղերձը
08/10/2019 18:48

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության հիմնադիր-նախագահ Խաչիկ Ասրյանը սույն թվականի հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ին, ֆեյսբուքյան իր էջում՝ Խաչիկ Ասրյանը կհրապարակի և Հայ Ազգի արդար դատին կհանձնի իր՝ ազգափրկիչ քաղաքական 1-ին տեսաուղերձը, որն ունի երկու գլխավոր նպատակ.
ԱՌԱՋԻՆ. Խոսել Հայաստանի նախկին և ներկա իշխանությունների և Հայաստանի գործող Նախագահի մասին և ներկայացնել Հայաստանի գործող Վարչապետի՝ 1 տարի 5 ամսվա ընթացքում ծավալած գործունեությունը՝ միաժամանակ ներկայացնելով նաև Հայոց Ազգային անկախ և ինքնիշխան պետության ի՛ր բնորոշումն ու ի՛ր և «Հայոց Արծիվների» հեղափոխական 11 որոշումները, ինչպես նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջիկայում հրաժարական տալու երեք պլյուս մեկ գլխավոր պատճառները:
ԵՐԿՐՈՐԴ. Հաշվի առնելով վերջին 28 տարիների ընթացքում իր ամենօրյա ներդրումը նորանկախ Հայաստանի պետականաշինության և հզորացման գործում, այդ թվում՝ վերջին 16 տարիների ընթացքում իր՝ հայրենասիրական և ռազմահայրենասիրական գործունեությունը՝ արտահայտված «Սյունյաց Արծիվների» ու «Հայոց Արծիվների» աշխատանքով և վերջին 11 տարիների ընթացքում իր՝ ազնիվ և պատասխանատու պետական աշխատանքը Հայաստանի Հանրապետության Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարարի պաշտոնում, Հայաստանի ազգային-պետական շահն իրենց արյան մեջ կրող Հայաստանի բազմահազար հայրենատեր քաղաքացիների հետ միասին, չափազանց լուրջ հայտ ներկայացնել՝ շատ մոտ ապագայում Հայաստանում ձևավորելու նոր՝ ազգային-պետական իշխանություն, որի Առաքելությունը լինելու է Հայապահպանությունը, Քրիստոնեական արժեհամակարգի պահպանությունը, Հայաստանի քաղաքացիների սոցիալական վիճակի կտրուկ և անընդհատ բարելավումն ու բարեկեցության մակարդակի անընդհատ բարձրացումը, Հայաստանի, Արցախի և Հայ Ազգի անվտանգության անսասան պահպանումը և օրենքի դիկտատուրայի հաստատումը:
Տեսաուղերձի առանձնահատուկ մասն են կազմում Խաչիկ Ասրյանի և «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության՝ հեղափոխական 11 որոշումները, որոնք վերաբերում են Հայաստանի ամբողջ ընդերքն ազգայնացնելուն, կրթության և առողջապահության անվճար համակարգ հաստատելուն, ծնելիության մակարդակի կտրուկ աճին նպաստելուն, մանր և միջին բիզնեսը երեք տարի ժամկետով բոլոր հարկերից ազատելուն, համայնքների խոշորացման ծրագիրը դադարեցնելուն և նախկին կառուցվածքին վերադարձնելուն, Հայաստանում անցումային արդարադատություն իրականացնելուն, ԶԼՄ-ներին աջակցելուն, շուկայական ազատ տնտեսության բոլոր ճյուղերը զարգացնելուն, գործազրկության մակարդակը զրոյական աստիճանի հասցնելուն, Ազգային բանակը գերհզորացնելուն և գերմարտունակ դարձնելուն, Արցախը և Նախիջևանը Մայր Հայաստանին վերամիավորելուն, Սփյուռքադարձությանը, Հայաստանի Հանրապետության՝ արտաքին քաղաքականության հստակ կողմնորոշվածություն ունենալուն:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»
կուսակցության տեղեկատվության և
հասարակության հետ կապերի բաժին

- Ձեզ ո՞վ է թույլ տվել, որ մեր երեխաներին զոհելու հաշվին Ադրբեջանին խաղաղություն տաք
- Վահրամ Սահակյան. Տեսանյութ այն մասին, թե ինչ նպատակով կայացավ 2018-ի հեղափոխությունը (Տեսանյութ)
- Դավաճան Նիկոլ՝ վայելիր.Ալիևները ցնծում են մեր Շուշիում (կոլաժ)
- Խայտառակություն Մոսկվայում՝ Աննա Հակոբյանին ու դուստրերին դիմավորել են «դավաճաններ», «վիժվածքների ընտանիք» կոչերով. ժամանման սրահում հայտարարվել է էվակուացիա (տեսանյութ)
- Անժելա Էլիբեգովա. Եթե Ադրբեջանը պատրաստ լիներ խաղաղ համատեղ կյանքին, կվերադարձներ գերիներին և չէր տանի նոր գերիներ
- Ինչպես է լվացվում հասարակության ուղեղը
- Ադրբեջանցի ասկյարները ոչնչացնում են հայկական խաչքարը (տեսանյութ)
- Էշ կերած, էշ մեծացած
- Փաստացի ընտանիքի զավակը անհետ կորած է, հայրը՝ բանտում
- Армянский Эксперт: Пашинян в Москве может подписать новую капитуляцию