Հարց Սերժ Սարգսյանին. «Այդ ինչու՞մ էիք սխալվել ու ո՞ր հարցում էր Նիկոլը ճիշտ»

08/10/2019 12:16
Հարց Սերժ Սարգսյանին. «Այդ ինչու՞մ էիք սխալվել ու ո՞ր հարցում էր Նիկոլը ճիշտ»

Խոսքս ուղղում եմ ՀՀ երրորդ նախագահ Պր․ Սերժ Սարգսյանին, 25 տարի շարունակ եղել եք ՀՀ ամենաբարձր ղեկավար պաշտուններում, խնդրում եմ մասնավորեցնեք հասարակության համար էլ, որ հասկանալի լինի, թե այդ ինչու՞մ էիք սխալվել ու ո՞ր հարցում էր Նիկոլը ճիշտ։
Նաև խնդրում եմ պարզաբանեք, թե Ձեր հրաժարականից հետո, երբ Ձեր կուսակցական գործընկերներն ակտիվացել էին ու կանխատեսելով սպասվող արհավիրքը փորձում էին դիմադրել բացարձակ իշխանության ձգտող նիկոլականներին, ինչու՞ հրավիրեցիք ՀՀԿ խորհրդի նիստ ու կանգնացրիք գործընթացն՝ ասելով որ իրենք՝ Ձեր գործընկերները, երևի լավ չհասկացան, թե ինչու Դուք հրաժարական տվեցիք։
Ես էլ որպես ՀՀ քաղաքացի չհասկացա, թե ինչու՞ հրաժարական տվեցիք ու ինչու՞ հնարավորինս նպաստեցիք այսպիսի իշխանության ձևավորմանը՝ Նիկոլ Փաշինյանի մենիշխանությամբ։ Կարծում եմ, որ բարոյական պարտավորություն ունեք այս հարցերին պարզաբանում տալու, որպես Նախագահ։
Հ․Գ․Համոզվա՛ծ եմ, որ գիտակցում եք, որ այսօրվա ծայրահեղ ծանր իրադրությունը որում հայտնվել է մեր պետականությունը, պամարպայմանավորված է Ձեր անդրկուլիսյան պայմանավորվածությունների արդյունքում կայացրած որոշմամբ:


Էմիլ Սեդրակյան