Ի շրջանս՝ վանոյական տարիներ

07/10/2019 16:29
Ի շրջանս՝ վանոյական տարիներ

Պատմությունը կրկնվելու հատկություն ունի:  Փակվում են լրատվական միջոցներ, կուսակցություններ, ծեծվում, բանտարկվում ու մահանում  են լրագրողներ, քաղաքական գործիչներ: Մահը երիտասարդացած՝ հունձք է անում ՃՏՊ-ներում: Աղբի մեջ կորած, օրվա հանապազօրյա  հացը դժվարությամբ  վասակող  ՀՀ  «հպարտ» քաղաքացիները   հիասթափված ու քաղցած, արտագաղթում են, ով որտեղ եւ ինպես կարող է:

Երկրում չարությունն ու ատելությունն ամենուր թույն են արտանետում: Հասել ենք անթույլատրելի եզրագծին, որտեղ հայ կինն անարգել ու   բարձրաձայն  հայհոյում է: Քաղաքացիները բաժանվել են յուրայիների ու թշնամիների: Ցանկացած արտաբերած բառ կարող է դառնալ արճիճ ՝ խոցելով  դիմացինիդ:

-«Նիկոլի թիվն է»,-դառնացած կատակում են մարդիկ:

Համատարած քաոսն իր թափանիվի տակ առած՝ լղճում է լավ ու վատին:

Անգիտակից ու գիտակից մասսաների միջև  անդադար փոխհրաձգություն է:

Անգիտակիցը պաշտում է Նիկոլին, գիտակիցը՝ նողկում:

-Վանոյի թուլի դուդուկի տակ գնում ենք, բայց ու՞ր, այ անգետնե՛ր, կանգ առե՛ք...

Օրերս, Լոռվա մարզում, 94-ամյա մի  ծերունի,  տողերիս հեղինակին անսպասելիորեն հարցրեց.

-Ողո՞րթ է, որ Նիկոլը  գժի թուղթ ունի:

Անսպասելի հարցից  հասցրեցի միայն  ժպտալ:

-Օ՛յ, օօօ՜յ՝ փաստորեն դուզ է, Նիկոլը հոգեկան է, ըբը մըր էրգրի  հալն իմա՞լ բդի էղնի,- մտահոգվեց երկարակյաց  մշեցին:

Ամալյա Սահակյան