Ի՞նչ տեղի ունեցավ Վալդայում, եւ ինչպե՞ս են հասարակության ուշադրությունը շեղում

05/10/2019 23:08
Ի՞նչ տեղի ունեցավ Վալդայում, եւ ինչպե՞ս են հասարակության ուշադրությունը շեղում

«Փաշինյանին պետք է շնորհակալ լինենք գոնե նրա համար, որ դժոխքից փորձում է հանել երկիրը։ Վերջապես Հայաստանն ունեցավ մի ղեկավար, որի համար չենք ամաչում, այլ հպարտանում ենք ։ Պահպանե՛նք Հայ ժողովուրդ Նիկոլին, որովհետև մենք չունենք ուրիշ Նիլոլներ»,- այս տողերը պատկանում են դիվանագետ, ՀՀ ԱԳՆ-ում հավերժ աշխատող Արման Նավասարդյանին։
Այն, որ Արման Նավասարդյանը մոտավորապես այսպիսի, իսկ առանձին դեպքերում շատ ավելի պնակալեզ մեջբերումներ ունի արած թե՛ Հակոբիչի, թե՛ Սեդրակիչի և թե՛ Ազատիչի հասցեներին, դա թողնենք իր բարոյականության վրա և փորձենք նրա՝ Նիկոլի հասցեին արված գովասանքի խոսքերին նայել իրականության տեսանկյունից։
Ենթադրենք, որ պարոն Նավասարդյանը՝ որպես դիվանագետ գտնում է, որ ՀՀ երեք նախագահներն էլ մեջբերում. «Արցախի հարցում վարել են պարտվողական քաղաքականություն» ենթադրենք, որ դա այդպես է, կամ ո՛չ էլ ենթադրենք, ուղղակի ասենք, որ դա այդպես է և սրանց համեմատ Նիկոլը վարում է շատ ճիշտ և հավասարակշռված քաղաքականություն, բայց հետաքրքիր է, որ պարոն Նավասարդյանը նախկինների կատարած քայլերին անդրադառնում է կետ առ կետ որակումներ տալով, իսկ Նիկոլի արտաքին քաղաքականությանն անդրադառնում է մեկ բառով՝ ԸՆՏԻՐ, կամ հզոր պետական գործչին ՎԱՅԵԼ։
Բանը նրանում է, որ ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի Երևանյան նիստից հետո պարոն Նավասարդյանն աճապարեց անել Նիկոլի հասցեին արված հայտարարությունը, որը տվել էի գրառման սկզբում։ Թեև ինձ համար զարմանալի է, թե մեծն դիվանագետը Նիկոլի սանձարձակ պահվածքում, կամ օդում արված հայտարարություններում, կամ դրան նախորդող ՄԱԿ-ի ամբիոնից՝ Արցախի հարցով արված կասկածելի հակտարարության մեջ այդ ի՞նչ էր տեսել, որ այդպես ոգևորվել էր...
Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Սլավոնական համալսարանի դասախոս պարոն նավասարդյանը շատ է ուրախանում հայ-ռուսական հարաբերությունների սրումով, ինչպես նաև, Նիկոլին խորհուրդներ է տալիս, որ վերջինս Կրեմլին հասցնի Հայաստանի նկատմամբ թշնամանքի վերջին ստադիային.... հավանաբար, պարոն Նվասարդյանը հենց այդ ծրագիրը Կրեմլից էլ ստանում է։
Իհարկե, ես այսպես չէի մտածի, եթե Վալդայի հանդիպումից հետո էլ պարոն Նավասարդյանը խոսեր և հայտներ տեսակետներ, բայց պարոնը չկա՝ կորել է, ասելիք չունի, մկան ծակից դուրս չի գալիս։ Իսկ մեծ դիվանագետի համար, Վալդայից հետո շա~տ լուրջ ասելիքներ ու մտավախություններ կան, մի բան, որը իշխանությունն ու ընդդիմությունը կանխամտածված գործողություններով՝ Արփինե-Անդո վեճ, ՍԴ դատարկ կռիվ, այ սրա միջոցով սվաղեցին՝ գնաց... չիմացանք էլ՝ Վալդայում ի՞նչ եղավ, իսկ Վալդայում, հավատացնում եմ Ձեզ, որ շատ վտանգավոր բաներ եղան։
1. Փաշինյանը Երևանում օդում հայտարարեց, որ Հայաստանը՝ առանց գազ և նավթ ունենալու դառնում է տարածաշրջանի էներգետիկ ամենահզոր երկիրը.... սա ասեց օդում։
Սրան հակակշիռ Ալիևը 5 միլիարդ դոլարանոց գերհզոր ատոմակայանի կառուցման գործարք կնքեց Սոչիում ու իրականում, այլ ո՛չ  օդում։
2. Նիկոլի՝ ՄԱԿ-ի ամբիոնից արած հայտարարությանը Ալիևը պատասխանեց Սոչիում... պարզ է չէ՞, որ 10 օր առաջ կարող էր անել այդ հայտարարությունը, բայց չարեց, սպասեց, որ Սոչիում անի, բնական է, Կրեմլի դաբռոյով։
3. Նիկոլը երևանում Ռազմական Արդյունաբերության ինչ-որ ծրագրերից խոսեց, կրկին օդում, իսկ Ալիևը ՌԴ-ի հետ կնքեց 2 միլիարդ դոլարի հարձակվողական զենք ձեռք բերելու նախնական համաձայնագիր... կրկին՝ իրականում։
4. Սոչիի հանդիպման նախօրեին մամուլում հայտնվեց Լավրովի հայտարարությունը, որը մոտավոր սա էր՝ Արցախի հարցում յուրաքանչյուր շեղում Մինսկի խմբի պայմանավորվածություններից, կբերի պատերազմի.... իսկ Նիկոլը շեղվում է։
Բազմաթիվ լուրջ վերլուծաբաններ գտնում են, որ Նիկոլի սանձարձակ արտաքին քաղաքականության պատճառով, Ալիևը Սոչիում, այնուամենայնիվ, Կրեմլից ստացավ ազատ գործելու դաբռո, բայց որոշ ժամանակ դեռ չի գործի, քանզի բացի Կրեմլի դաբրոյից, Ալիևն այժմ պարտավոր է ստանալ նաև Իրանի դաբրոն, քանզի վերջին շրջանում իրանը տարածաշրջանում ձեռք է բերել այնքան կշիռ, որքան ունի Կրեմլը....
Սպասենք Ռոհանի-Ալիև հանդիպմանը։
Հ.Գ. Այս ապուշ Արման Նավասարդյանը նույնիսկ գործարար Լևոն Հայրապետյանի դիվանագիտական ուղեղը չունի.
«Եթե մեր ռազմավարական գործընկերը թշնամուն վաճառում է հարձակվողական զենք, դրանում միմիայն մեղավոր են մեր պալիտիկները»: Լևոն Հայրապետյան


Արմեն Արգինյան