ՍԴ-ն գրավելուց հետո իշխանությունը կհարձակվի ազատ մամուլի վրա

05/10/2019 22:49
ՍԴ-ն գրավելուց հետո իշխանությունը կհարձակվի ազատ մամուլի վրա

Երեկ ազգային ժողովում հերթական անգամ ոտնահարվեց ՀՀ Սահմանադրությունը: Իհարկե, շատերը չհասացան, որ տեղի ունեցածն իրականում Նիկոլի և իր բանդայի հերթական հարձակումն էր ՍԴ-ի վրա, որի միակ նպատակն է ունենալ գրպանային ՍԴ, որը կստորագրի Փաշինյանի ցանկացած որոշման տակ՝ չնայելով դրա իրավականությանը:
Սա առաջին դեպքը չէ, որ «թավշյա» իշխանությունը փորձում է բիրտ ձևով միջամտել իշխանության երրորդ ճյուղի աշխատանքներին, բայց ճնշումներն ու ապօրինությունները գնալով ավելի լայն թափ են հավաքում: Բոլորի պարտքն է գիտակցել, որ այս իրավիճակը չի վերաբերում միայն ՍԴ-ին, քանզի եթե իշխանությունները հաջողեն իրենց ձեռքը վերցնել նաև դատական համակարգը, ապա նրանց դեմ հակազդման որևէ գործիք այլևս չի մնա՝ վերածելով մեր երկիրը բռնապետության:
Պատահական չէ, որ բռանտիրական համակարգերին բնորոշ քայլեր են իրականացվում նաև չորրորդ իշխանության նկատմամբ: Սա ազդակ է այն բանի, որ ՍԴ-ի դեմ ապօրինի արշավում հաղթելուց հետո իշխանությունները հարձակվելու են ազատ մամուլի և սոցցանցերում իրենց քննադատող անհատների վրա՝ փորձելով լռեցնել ցանկացած քննադատություն իշխանության հասցեին:


Աղբյուր