Անտառների միջով կարողացանք փախչել. ֆուտբոլային խաղի ժամանակ Արցախի դրոշը բարձրացրած երիտասարդ

04/10/2019 16:43
Անտառների միջով կարողացանք փախչել. ֆուտբոլային խաղի ժամանակ Արցախի դրոշը բարձրացրած երիտասարդ

Բարև ձեզ։ Լիլիթ,  Բելգիայում Արցախի դրոշը ադրբեջանական «Քարաբաղի» ֆուտբոլային ակումբի հանդիպման ժամանակ օդ բարձրացրած տղաներից Վարդան Վարդանյանը ArmDaily.am-ի հետ զրույցում նշել է, որ դժվարություններ ունեցել են ակցիան իրականացնելիս. «Մենք ավելի շատ դժվարությունների էինք սպասում: Գնացինք, տեղում բախտներս բերեց, մի դատարկ տուն կար՝ ստադիոնի հետևը, մտանք տուն, բարձրացանք դրա տանիքը ու այնտեղից դրոշը մտցրեցինք դաշտ»:
 
Վարդանյանը նշել է, որ դժվարություններ ավելի շատ եղել են ակցիան իրականացնելուց հետո. «Երբ դրոշը հետ բերեցինք-դրեցինք մեքենան, ոստիկանությունն արդեն ամբողջովին շրջափակել էր ստադիոնը, բայց բախտներս բերեց մեզ չբռնեցին, անտառների միջով կարողացանք փախչել»:
Ակցիայի մասնակցի խոսքով՝ ակցիայի նպատակը ցույց տալն էր, որ Ղարաբաղը Հայաստանինն է, ոչ թե՝ Ադրբեջանինը։
Հիշեցնենք , որ Եվրոպա լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Դյու-դե-լանժը» սեփական հարկի տակ ընդունել էր ադրբեջանական «Քարաբաղին»:
Հայաստանի FAF-ի ակտիվիստները խաղի ընթացքում անօդաչու թռչող սարքի օգնությամբ մարզադաշտում բարձրացրել են Արցախի դրոշը, ինչից հետո խաղը դադարեցվել էր: