Ազգս այնքան անճար է դարձել, որ ձեռքը գցել է Հրայրի պես փրփուրին

04/10/2019 16:20
Ազգս այնքան անճար է դարձել, որ ձեռքը գցել է Հրայրի պես փրփուրին

Նրանք, ովքեր դոշ տված պաշտպանում էին Հրայր Թովմասյանին, իմ կարծիքով, դա անում էին ո'չ թե ուղեղով, այլ՝ բնազդաբար՝ վերջինիս և նրա ղեկավարած կառույցը դիտելով որպես պայքարի վերջին պատվար։

Շատ իզուր...
Եթե մի փոքր ուղեղով ենք մտածում, ապա բախվում ենք երեք կարևոր փաստերի.
1) Եթե մի մարդ, որը գրել է մի փնթի և իրար հակասող կետերով Սահմանադրություն՝ բառիս բուն իմաստով, ՀՀ-ում հեղափոխության բոց տալու համար և հեղափոխության կազմակերպիչ Փաշինյանի հագով, ախր Ձեր ինչի՞ն է պետք, որ դրա համար դոշ եք տալիս։
Եթե մի մարդ, որը համարվում է հզոր իրավաբան, բայց տարիուկեսվա մեջ չի կարողացել կռահել այն բոլոր վտանգները, որոնք գալիս են և դեռ գալու են Նիկոլից ու նրա իշխանությունից, մի բան, որը հեղափոխության հենց սկզբից կռահել են նույնիսկ ոչ պետական ԲՈՒՀ-երի առաջին կուրսի ուսանողները, իսկ Հրայրը դա ո՛չ կռահել է, ո՛չ տրամաբանել է և ո՛չ էլ հասկացել է, բա նման իրավաբանը արժե՞ որ լինի նման կառույցի ղեկավար, որ մի հատ էլ դոշ եք տալիս։
Եթե մի մարդ, հանդիսանալով արդարադատության վերին ինստանցիան, բայց ամեն րոպե աչք է փակել Նիկոլի և նիկոլականների կատարած անօրինությունների, հակասահմանադրական գործողությունների վրա, երբ նրա՝ որպես Սահմանադրական դատարանի ղեկավարի օրոք ամեն վայրկյան Հայաստանում բռնաբարվել է երկրի մայր օրենքը՝ Սահմանադրությունը, իսկ Հրայրը դա չի նկատել, արդյո՞ք ճիշտ է, որ նման կույրը լինի այդպիսի կառույցի ղեկավար, որ մի հատ էլ դոշ եք տալիս։
Եթե մի մարդ կարող էր Նիկոլին հեռացնել իշխանությունից հակասահմանադրական գործողությունների համար՝ ամենաքիչը 10 անգամ, բայց չի արել՝ լռել է՝ դավաճանելով իր ազգին և պետությանը, դավաճանելով իր կուսակցական ընկերներին, արդյո՞ք ճիշտ է, որ դավաճանը մնա ՍԴ նախագահ, որ մի հատ էլ դոշ եք տալիս։
Եթե մի մարդ՝ ի պաշտոնե, իրեն ընձեռնված ամենալայն հնարավորություններով, կարող էր ընդամենը մի ստորագրությամբ Նիկոլի և նրա ՔՊ-ի իշխանությունը սահմանադրական ճանապարհով՝ իրավական հենքի վրա, դարձնել ապօրինի և հակասահմանադրական, բայց չի՛ արել, ավելին՝ հենց իր լռությամբ և պահվածքով համաձայնություն է տվել Նիկոլի հակասահմանադրական գործողություններին՝ կանաչ լույս վառելով երկրի կործանման համար, արդյո՞ք արժե, որ նման մարդը լինի ՍԴ ղեկավար ու մի հատ էլ՝ դրա վրա հույս դնելով, դոշ դեմ տանք....
2) Եթե Հրայր Թովմասյանը, ո՛չ կույր է, ո՛չ ապուշ, ո՛չ մանկամիտ, ո՛չ դրածո, այլ ամեն ինչ էլ լա՜վ տեսել է, լա՜վ կռահել է ու լա՜վ էլ հասկացել է թե ի՞նչ վտանգներով է հղի իր գործողությունները և լռել է միա՛յն նրա համար, որ իր պաշտոնը պահի և իրեն ձեռք չտան, ապա վերջինս անառակ է, պետական հանցագործ, ազգի դավաճան, մարդ, որը ՍԴ-ն ղեկավարել է միայն անձնական շահերից ելնելով, ապրել և արարել է միայն հանուն իր սեփական շահի և բարգավաճման, ապա նման մարդու համար ո՛չ միայն չարժե դոշ դեմ տալ, այլ պետք է ուրախ լինել, որ հետո էլ դրան ու դրա նմաններին ցմահ դատապարտեն ու նույնիսկ՝ գնդակահարեն... նման մարդիկ իրավունք չունեն ապրելու։
3) Եթե Հրայր Թովմասյանն այս գրառման ո՛չ առաջին կետի հավակնորդ է և ո՛չ էլ, առավել ևս, երկրորդ և ընդամենը պռոյեկտի մի մասն է կազմում և ծրագիրն էլ իր հունով գնում է, ապա ի՞նչ կարիք կա դոշ դեմ տալու, կամ չտալու.... միևնույն է՝ ծրագիրը իր հունով գնում է։ Միակ «օգուտն» այն է, որ իր սրտաճմլիկ հայտարարություններով և ՍԴ-ի իբր կառավարության հետ կոնֆլիկտով ազգին շեղում է Վալդայից, Ալիևի հայտարարությունից, Լավրովի հայտարարությունից....
Հ.Գ. Ասում է՝ ՍԴ-ն կործանում են, որ Արցախը հանձնեն։ Ըստեղ են ասել՝ ա՛յ ոջիլ, բա ո՞ր Աննա Հակոբյանի հետ եկեղեցում մոմ էիր վառում և մտքում ասում՝ Փառք Աստծո՛, մենք պրծանք, բա չգիտեի՞ր, որ սրանց հակասահմանադրական ճանապարհով բերել են՝ Արցախը Ղրիմ դարձնելու համար... չգիտեի՞ր, թե՞ հենց քեզ կպան՝ սկսեցիր խոսել....
Հ.Գ. Բայց ի՞նչ մեղք է մեր ազգը. այնքան անճար է դարձել, որ ձեռքը գցել է Հրայրի պես փրփուրին...

Արմեն Արգինյան