Հրատապ. Գյուղապետարանի դուռը կոտրել են ու անօրինական ներս խուժել(Տեսանյութ)

04/10/2019 12:09
Հրատապ. Գյուղապետարանի դուռը կոտրել են ու անօրինական ներս խուժել(Տեսանյութ)

Րոպեներ առաջ, ոստիկանության ներկայացուցիչների, մարզպետարանի երեք աշխատակիցների, ավագանու անդամների միջոցով կոտրել են Արարատի մարզի Նորաշեն համայնքապետարանի դուռը եւ ներս են մտել:
Հիշեցնենք մեր ընթերցողներին, որ մարզպետ Գարիկ Սարգսյանը վաղաժամ դադարեցրել է համայնքի ղեկավար ընտրված Նորայր Գրիգորյանի լիազորությունները եւ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել ավագաու անդամ Արտակ Հարությունյանին, ու լիազորություններն օրինական դադարեցված չեն:
Օրենքը խախտելու երկու որոշումներին հաջորդեց երրորդը՝ համայնքապետարանի դուռն անօրինական կոտրելը: