«Կամանդիրը» պատուհաս հրազդանցների համար, իսկ Նիկոլը լռում է՝ այլընտրանք չունի

02/10/2019 15:31
«Կամանդիրը» պատուհաս հրազդանցների համար, իսկ Նիկոլը լռում է՝ այլընտրանք չունի

Ինչպես Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ու նրա լիդեր Նիկոլ Փաշինյանի վարկանիշն է օր-օրի գահավիժում, այնպես էլ նրանցից առանձնացած Մանվել2-ի՝ Սասուն Միքայելյանի (դե իսկ սրա որդու մասին խոսելն իմաստ էլ չունի: Հեղ.):

Հրազդանցիները, հոգնած նախկինների կառավարումից, տրված «հեղափոխության» էյֆորիային, գնացին քաղաքային իշխանափոխության, իրենց ձայնը տալով Սասունին, ու այժմ ելքեր են փնտրում նոր ֆեոդալից ազատվելու համար, բայց, ինչպես ասում են՝ ճար չկա:

Հրազդանի ողջ տարածաշրջանի կառավարումն անցել է Միքայելյան ընտանիքի ձեռքը. անկախ նրանից դա քաղաքայի՞ն իշխանության ենթակառուցվածք է, թե՞ ոչ: Մարզի մեր աղբյուրների փոխանցմամբ, ոստիկանությունը խամաճիկների թատրոն է դարձել՝ հետեւելով «կամանդիրի» ձեռքի շարժումներին. 

-Հրազդանի ռայոնում հանցավորությունը երբեք էս մասշտաբի չի եղել, չկա օր առանց գողության, խուլիգանության, բայց ոչ մի գործ չի բացահայտվում, ինչն էլ պարարտ հող է դառնում նոր հանցագործությունների համար,- հայտնում է մեր աղբյուրը:

Նույն աղբյուրի փոխանցմամբ, անպատժելիության մթնոլորտը հասել է նրան, որ հանցագործները առանց վախի ու կաշկանդվածության ձեռք են մեկնում անգամ այնպիսի օբյեկտների, որոնք հատուկ պաշտպանվածություն ունեն:

Օրինակ, մեկ տարի առաջ «Մեղրաձոր գոլդ» ընկերության չհրկիզվող պահարանից գողացել են տնօրենի անվանական զենքը, բնակարանային գողության դեպքեր են արձանագրվել, որոնցից տուժել են դպրոցի տնօրեն եւ մանկավարժներ, ու քաղաքում հայտնի մարդիկ: Ըստ նույն աղբյուրի, գողության բազմաթիվ դեպքեր են տեղի ունեցել Հրազդան քաղաքի խանութներում, բայց բոլոր դեպքերում էլ հանցագործությունները մնացել են չբացահայտված:

-Շատ դեպքեր են կան, որ տուժողները գնում են ոստիկանություն ու ասում, որ իմ տնից գողություն է եղել, ու հայտնում է կասկածյալի անունը, բայց սրանք անգամ չեն էլ կանչում այդ կասկածյալին հարցաքննելու, կամ բացատրություն ստանալու՝ Սասունից վախենում են, որովհետեւ, եթե այդ կասկածյալը ընտրություններին աշխատելա Սասունի տղայի համար, գողի տեղը ոստիկանը կհայտնվի ամբաստանյալի աթոռին: Մի խոսքով՝ Էջմիածինը Մանվելն էր ստրկացրած պահում, Սասունն էլ՝ մեզ...

Մարզային մեր աղբյուրի փոխանցմամբ, հրազդանցիները շունչները պահած սպասում են «Մուրադի կատաղելուն», բայց ինչպես երեւում է Մուրադը՝ Նիկոլ Փաշինյանը, կատաղելու միտում չունի. ինքն էլ իր հաշիվներն ու վախերն ունի, ասում են՝ «Սասունը Նիկոլից շատ բան գիտի վարչապետ նշանակվածի մասին», առայժմ «դուխովը» միայն Սասունի սանիկին է կծմծում՝ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Թագուհի Թովմասյանին, ով ժամանակ առ ժամանակ, ոչ առանց Սասուն Միքայելյանի գիտության բարձրաձայնում է Նիկոլի սխալների մասին:


Արմեն Սարգսյան